USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ղարաբաղում նախատեսվում է «Արցախֆոն» բջջային հեռախոսների արտադրություն սկսել. վարչապետ

09.06.2014, 14:13
Ղարաբաղում նախատեսում է բջջային հեռախոսների արտադրություն սկսել, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության  հետ հանդիպման ընթացքում, պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Ղարաբաղում նախատեսվում է «Արցախֆոն» բջջային հեռախոսների արտադրություն սկսել. վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում նախատեսում է բջջային հեռախոսների արտադրություն սկսել, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության  հետ հանդիպման ընթացքում, պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Ինչպես հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում ԼՂՀ վարչապետը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոն»-ի առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ:

Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:

Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից և հետագա միտումներից։

Նա նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:–0–