#ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ճկուն էլեկտրոնիկան արտադրել արդյունաբերական ծավալներով
ԱՄՆ–ի Պերդյու համալսարանի գիտնականները մշակել են գործնականորեն ցանկացած մակերևույթի վրա էլեկտրական հոսանքի ճկուն և ձգվող հաղորդիչների տպման մեթոդը։ Մեթոդը թույլ է տալիս հեշտացնել արդյունաբերական ծավալների արտադրությունը։ Գիտնականների հոդվածը կհրապարակվի Advanced Materials ամսագրի ապրիլյան համարում։Հայ և ռուս ՏՏ ներկայացուցիչները կարող են համատեղ արտադրություն ստեղծել արտաքին շուկաներ դուրս գալու համար. ՀՏՏՁԱ
Հայ և ռուս ՏՏ ներկայացուցիչները կարող են համատեղ արտադրություն ստեղծել արտաքին շուկաներ դուրս գալու համար, հինգշաբթի Երևանում ասաց Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ռուսական ասոցիացիայի (ՀՏՏՁԱ) ղեկավար Նիկոլայ Կոմլյովը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։Sony–ն գնել է ռոբոտների արտադրությամբ զբաղվող start-up-ի մասնաբաժինը
Sony ընկերությունը ձեռք է բերել ZMP ճապոնական start-up-ի 2 տոկոսը, որը զբաղվում է մեքենա–ռոբոտների արտադրությամբ, հաղորդում է РБК–ն` հղում անելով Financial Times–ին։ Sony–ի ներդրումների գումարը կազմել է 842 հազար դոլար։ Հրատարակությունը նշում է, որ ավտոմեքենա–ռոբոտների տեխնոլոգիաների մշակման գործում Sony–ն կարող է օգտագործել պատկերի հաղորդիչների մշակման իր փորձը, հաղորդում է Փրայմը։Apple–ի գործընկերները սկսել են նոր iPad–ների արտադրությունը
Apple–ի գործընկերները սկսել են նոր iPad–ների արտադրությունը, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով երկու անկախ անանուն աղբյուրի։ Վաճառքների նվազման երկու եռամսյակից հետո նոր պլանշետները կօգնեն Apple–ին ամրապնդել դիրքերը, հաղորդում է Cnews–ը։Հայաստանը նոյեմբերին կսկսի ռադիոակտիվ իզոտոպներ արտադրել բժշկության համար. ՄՀՄԻ
Հայաստանն այս աշնանը կսկսի ռադիոակտիվ իզոտոպների արտադրություն ծանր հիվանդությունների ախտորոշման և բուժման համար, հայտնում է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (ՄՀՄԻ) պաշտոնական պարբերական «Դուբնա. գիտություն, համագործակցություն, առաջընթաց» շաբաթաթերթը` հղում անելով ՄՀՄԻ–ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Սամվել Հարությունյանին։Ղարաբաղում նախատեսվում է «Արցախֆոն» բջջային հեռախոսների արտադրություն սկսել. վարչապետ
Ղարաբաղում նախատեսում է բջջային հեռախոսների արտադրություն սկսել, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում, պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։Apple–ը սկսել է iWatch–ի արտադրությունը
Apple–ի գործընկերները սկսել են սահմանափակ թվով Apple iWatch «խելացի ապարանջանների» արտադրությունը։ Ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում նրանք ծրագրում են պատրաստել 2.5 միլիոնից 3 մլն օրինակ, իսկ սեպտեմբերի վերջին` ընդհանուր առմամբ 14-15 մլն սարք, հայտնում է Cnews.ru–ն` հղում անելով China Times–ին։Microsoft–ը շապիկների վաճառքներ կսկսի մարտի 19–ից` Surface–ի աշխատանքը երկարացնելու համար
Microsoft ընկերությունը մարտի 19–ից կսկսի ներկառուցված մարտկոցով Power Cover շապիկ–ստեղնաշարների մատակարարում` Surface շարքի պլանշետների աշխատանքը երկարացնելու համար, վկայում է Microsoft Store առցանց խանութում պարագայի նախապատվերի էջը, գրում է digit.ru–ն։Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, առաջին նմուշները կհայտնվեն մայիսի վերջին
Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասել է Technology and Science Dynamics Inc./Armtab Technology ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը։Անօդաչուներ կարտադրվեն Երևանի Ազատ տնտեսական գոտում
Instigate Robotics ընկերությունը կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում, որը կառավարում է «Սիթրոնիքս Արմենիա» ՓԲԸ–ն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը։Panasonic–ը դադարեցնում է պլազմային էկրանների արտադրության բիզնեսը
Panasonic ընկերությունը նախատեսում է մինչև 2014 թվականի մարտը, այսինքն` մինչև ֆինանսական տարվա ավարտը, դադարեցնել հեռուստացույցների պլազմային էկրանների արտադրությունը, հաղորդում է Reuters–ը` հղում անելով իրազեկված աղբյուրներին։Հայաստանում հավաքված առաջին պլանշետները շուկայում կհայտնվեն 2014թ.–ի հունվարին
Առաջին համատեղ հայ–ամերիկյան պլանշետները Հայաստանում ներկայացվել են ՏՏ ոլորտի թոփային միջոցառումներից մեկի` Digitec Expo 2013 ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 4–6–ը Երևանում։ Հայկական շուկա ընկերության մուտք գործելու, դրա զարգացման հեռանկարների և միտումների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց Minno ընկերության փոխնախագահ Վահան Շաքարյանը։LG–ն կոր էկրաններով սմարթֆոնների զանգվածային արտադրություն է իրականացնում
LG ընկերության ստորաբաժանումը` LG Display ընկերությունը, կոր էկրան ունեցող սմարթֆոնների զանգվածային արտադրություն է սկսում, նշվում է ստորաբաժանման հաղորդագրության մեջ։ Ինչպես տեղեկացնում է Reuters–ը` հղում անելով սեփական աղբյուրին, հարավկորեական LG Electronics–ը նախատեսում է կոր էկրանով սմարթֆոնները ներկայացնել նոյեմբերին։Նորություններ 1 - 20 of 27
First | Prev. | 1 2 | Next | Last