USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

02.03.2026, 11:53
Ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով
Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։