USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

SpaceX-ը 2 մլրդ դոլար է ներդնում չաթբոտ մշակող Grok-ում

15.07.2025, 13:19
Սա գրեթե կեսն է մշակողի սեփական կապիտալի վերջին աճից
SpaceX-ը 2 մլրդ դոլար է ներդնում չաթբոտ մշակող Grok-ում

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը 2 մլրդ դոլար կներդնի իր xAI-ում՝ արհեստական ինտելեկտի (AI) վրա հիմնված Grok չաթբոտի մշակող ընկերությունում, գրում է РБК-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին, որն էլ իր հերթին հղում է անում ներդրողներին։ Սա մշակողի  բաժնետիրական կապիտալի վերջին աճի գրեթե կեսն է։

SpaceX-ի ներդրումները xAI-ի կողմից 5 մլրդ դոլար բաժնետիրական կապիտալ ներգրավելու ծրագրի մաս են կազմում: Grok-ը  հաճախորդների աջակցություն է ցուցաբերում SpaceX-ի Starlink ինտերնետ-արբանյակների համար։ Ապագայում համագործակցության ընդլայնումը բացառված չէ, գրում է թերթը:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է WSJ-ն, SpaceX-ի ներդրումները xAI-ում կարող են ռիսկեր ներկայացնել ընկերության համար: Վերջին տարիներին SpaceX-ի հասույթը կտրուկ աճել է, բայց այն միլիարդավոր դոլարներ է ներդնում Starship հրթիռի մշակման մեջ, որը մի քանի անհաջող մեկնարկ է ունեցել:

Այս շաբաթ Մասկը ներկայացրեց արհեստական բանականության վրա հիմնված Grok 4 չատբոտը՝ հայտարարելով, որ այն «խելացի է այնքան, քան գրեթե բոլոր ասպիրանտները բոլոր առարկաներից միաժամանակ»: Դրանից առաջ xAI-ն ստիպված էր X-ից հեռացնել չատբոտի նախկին տարբերակի անտեղի, վիրավորական և հակասեմական հրապարակումները:

Ինչպես պարզել է TechCrunch կայքը, Grok 4-ը զգայուն հարցերի պատասխանները փնտրելիս հղում է անում Մասկի գրառումների վրա, ինչը հարց է բարձրացնում՝ արդյոք այն անհրաժեշտ է «ճշմարտությունը» փնտրելու համար, թե՞ պարզապես «համաձայնվելու համար Մասկի հետ, որպես աշխարհի ամենահարուստ մարդու»: Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, xAI-ն ամսական 1 մլրդ դոլար է ծախսում արհեստական ինտելեկտի մշակման վրա: