USD
382.61
EUR
442.37
RUB
4.7154
GEL
141.42
2025 թ. նոյեմբերի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գորիսում շուտով TUMO-box կբացվի

12.03.2025, 11:25
Քաղաքի ու շրջակա համայնքների ուսանողներն ինքնուսուցման վարժանքները կանցնեն տուփում, իսկ դասընթացների ու աշխատարանների համար Թումոյի տրանսպորտով կմեկնեն Թումո Կապան
Գորիսում շուտով TUMO-box կբացվի

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում շուտով կբացվի TUMO-box՝ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շարժական մինի–լաբորատորիա։

Քաղաքի ու շրջակա համայնքների ուսանողներն ինքնուսուցման վարժանքները կանցնեն տուփում, իսկ դասընթացների ու աշխատարանների համար Թումոյի տրանսպորտով կմեկնեն Թումո Կապան: 

«Գորիսի տուփն (TUMO-box, խմբ․) այժմ զուգվում-զարդարվում է Սյունիքի փողոց 183 հասցեով` առաջին թումոցիներին դիմավորելու համար:  Իսկ Սյունիքում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը և հարակից տուփեր», – նշվում է կենտրոնի Facebook–յան էջում։