USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Sevan Startup Summit–ը կարող է դառնալ Հայաստանի տեխնոլոգիական բրենդը․ նախարար

17.04.2025, 12:55
Sevan Startup Summit-2025–ը, որը կանցկացվի հուլիսին Սևանա լճի աճին, ունի Հայաստանի նորարարական տեխնոլոգիական բրենդ դառնալու ներուժ, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը
Sevan Startup Summit–ը կարող է դառնալ Հայաստանի տեխնոլոգիական բրենդը․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Sevan Startup Summit-2025–ը, որը կանցկացվի հուլիսին Սևանա լճի աճին, ունի Հայաստանի նորարարական տեխնոլոգիական բրենդ դառնալու ներուժ, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս միջոցառման անցկացումը թույլ կտա բազմաթիվ ստարտափերի և ներդրողների կենտրոնանալ մեր երկրում: Հայաստանը և հատկապես Սևանը մեկ շաբաթով կդառնա համաշխարհային տեխնոլոգիական կենտրոններից մեկը»,- ​​ ասաց Հայրապետյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ նախորդ տարիներին 60 երկրներից ավելի քան 50 հազար այցելու է մասնակցել Սևանում կայացած Startup Summit–ներին։

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարում ստարտափերի էկոհամակարգի զարգացումը։

«Դա կարևոր է, քանի որ թույլ է տալիս զարգացնել ոչ հումքային բնագավառները երկրի տնտեսության կառուցվածքում և ներգրավել ներդրումներ։ Մենք կարևորում ենք ստարտափերի կայացումը՝ որպես առավել դինամիկ, ճկուն և աճի հսկայական ներուժ ունեցող բիզնեսներ, որոնք նաև խթանում են ներդրումների զարգացումը», – ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ ստարտափերի էկոհամակարգի զարգացման համար իշխանությունները վերջին տարիներին աջակցում են աքսելերատորների և ինկուբատորների ստեղծմանը, հեռանկարում վենչուրային հարթակներում ներդրումների ներգրավմանը։

Summit–ի կազմակերպիչ, StartUp Armenia գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանն իր հերթին նշեց, որ Sevan Startup Summit–ը կայացել է որպես տեխնոլոգիական միջոցառում և ՀՀ–ում ստարտափերի էկոհամակարգի կարևոր տարրն է։

«Այս տարի մենք ակնկալում ենք շուրջ 2 հազար տեղական մասնակից և 15 հազար մասնակից արտերկրից։ Summit–ի ծրագրում ներառված է 8 նախագիծ, ավանդական մրցույթների կազմակերպում», – տեղեկացրեց նա։

Ինչպես հայտարարեց Հակոբյանը, Sevan Startup Summit–ն արդեն հասցրել է իր արժանի տեղը զբաղեցնել աշխարհում անցկացվող նմանատիպ միջոցառումների շարքում։

«Բանակցություններ են ընթանում Հնդկաստանի և ԱՄԷ–ի կառավարությունների հետ seaside (ափամերձ) startup summit–ների հետ երկարաժամկետ համագործակցության շուրջ»,– ասաց Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև գործընկերների հետ Հունգարիայից, Իսպանիայից, Խորվաթիայից, ԱՄՆ–ից, Ավստրալիայից, և հույս կա, որ իշխանությունների մասնակցությամբ համատեղ նախագծերը կիրագործվեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Sevan Startup Summit 2025-ը կանցկացվի հուլիսի 20-26-ը՝ դառնալով ոլորտի մի շարք խոշոր միջոցառումների հարթակ։ Դրանց թվում են PreCOP 2025–ը, Sevan AgriTech Summit 2025–ը, Energy Transition and Entrepreneurship Summit 2025–ը, Sevan EV Rally 2025–ը, WineTech Summit @Sevan 2025–ը, Mining & Metals Innovation Forum 2025–ը և FinTech Summit @Sevan Summit 2025–ը: 

ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ է հատկացրել « Startup Armenia » գիտակրթական հիմնադրամին Summit–ը կազմակերպելու համար։