USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Իլոն Մասկը գործարկում է «ամբողջովին նոր չաթ»

03.06.2025, 12:11
Մասկը հայտնել է ամբողջովին նոր չաթի գործարկման մասին
Իլոն Մասկը գործարկում է «ամբողջովին նոր չաթ»

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է ամբողջովին նոր չաթի գործարկման մասին։

«Գործարկվում է ամբողջովին նոր XChat՝ կոդավորված հաղորդագրություններով, անհետացող հաղորդագրություններով և ցանկացած ֆայլեր ուղարկելու հնարավորությամբ։ Այն նաև աուդիո և վիդեո զանգերի հնարավորություն կտա։ Չաթը կառուցված է Rust լեզվով՝ բիթքոինի ոճի կոդավորմամբ և լրիվ նոր ճարտարապետությամբ», – գրել է նա իր X սոցիալական էջում։

Նշենք, որ ռուսաստանցի ձեռներեց Պավել Դուրովին պատկանող Telegram մեսենջերը և xAI ստարտափը, որը պատկանում է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին, մայիսի 28-ին պայմանավորվել էին մեկ տարվա համագործակցության մասին, այս մասին հայտնել է Դուրովը։

Պայմանավորվածության շրջանակում Grok չաթբոտը կներդրվի Telegram-ում։ Սակայն Մասկը հայտնել է, որ xAI ընկերության և Telegram-ի միջև դեռևս համաձայնագիր կնքված չէ։

Grok-ը հասանելի է և՛ որպես առանձին հավելված և վեբ չաթբոտ, և՛ որպես ինտեգրված չաթբոտ X սոցիալական ցանցում։