USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Google–ի գլխավոր էջում արդեն հասանելի է ձայնային որոնման համակարգը

23.05.2013, 12:00
Google–ը գործարկել է ձայնային որոնման համակարգը, որը հասանելի է google.ru կայքում` ռուսերեն լեզվով։ Ինչպես նշում են ընկերությունից, այս պահին այն գործում է Google Chrome–ի 27-րդ տարբերակում և կգործի բրաուզերի բոլոր հաջորդ տարբերակներում։
Google–ի գլխավոր էջում արդեն հասանելի է ձայնային որոնման համակարգը
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Google–ը գործարկել է ձայնային որոնման համակարգը, որը հասանելի է google.ru կայքում` ռուսերեն լեզվով։ Ինչպես նշում են ընկերությունից, այս պահին այն գործում է Google Chrome–ի 27-րդ տարբերակում և կգործի բրաուզերի բոլոր հաջորդ տարբերակներում։

Հարկավոր է որոնման տողում սեղմել միկրոֆոնի կոճակը և արտաբերել հարցումը (դրանից առաջ պետք է թույլ տալ google.ru–ին օգտագործել օգտատերի միկրոֆոնը), հաղորդում է cnews.ru–ն։

Մշակողներն ակնկալում են, որ Google Chrome–ից օգտվողները շաբաթվա ընթացքում կթարմացնեն իրենց բրաուզերները։ –0–