USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ֆոտոցուցահանդես է կազմակերպում Facebook–ում

25.10.2013, 19:50
Հայաստանում «Մեծ Բրիտանիայի» օրերի  շրջանակում լուսանկարների մրցույթ կանցկացվի, նշված է Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook սոցիալական ցանցի էջում։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ֆոտոցուցահանդես է կազմակերպում Facebook–ում
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «Մեծ Բրիտանիայի» օրերի  շրջանակում լուսանկարների մրցույթ կանցկացվի, նշված է Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook սոցիալական ցանցի էջում։

Դեսպանության կազմակերպած մրցույթին մասնակցելու համար պահանջվում է գտնել Բրիտանիան խորհրդանշող ինչ–որ առարկա, խորհրդանիշ կամ վայր, լուսանկարել, վերնագրել դրանք և տեղադրել դեսպանության Facebook–յան էջում։

Հատուկ հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքը, որը կարժանանա հատուկ մրցանակի։ Նախատեսվում է նաև «հանդիսատեսի համակրանք» մրցանակի խաղարկություն անցկացնել, որին կարժանանա առավելագույն «լայքեր» հավաքած լուսանկարը։

Լուսանկարներ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 8–ն է։

«Britain is…» կարգախոսով Մեծ Բրիտանիայի օրերն անցնում են Հայաստանում այս տարվա հոկտեմբերի 1-31–ը։ -0-