#ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բրազիլիան Facebook–ի դեմ հայց կներկայացնի 1909թ.–ի մերկ լուսանկարի համար
Բրազիլիայի մշակույթի նախարարությունը որոշել է դատական հայց ներկայացնել Facebook–ի դեմ։ Ինչպես հաղորդում է O Globo թերթը, պատճառն այն է, որ սոցցանցը որոշել է արգելափակել կրծքաբաց հնդկուհու լուսանկարը, որը լուսանկարվել է 1909թ.–ին, գրում է Лента.ру–ն։ԱրմենՏելը, Բրիտանական խորհրդի գրասենյակը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթի անցկացման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline), Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթի անցկացման մասին, նշվում է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։Հրապարակվել են iPhone 6–ի և սարքի տուփի լուսանկարները
TechRadar բրիտանական պարբերականը հրապարակել է ֆիրմային տուփով նոր սերնդի Apple iPhone–ի լուսանկարները։ Լուսանկարների աղբյուրը հայտնել է պարբերականին, որ ստուգել է EXIF տեղեկությունները լուսանկարներում, լուսանկարների խմբագրման աղբյուրն ու փաստը և համոզվել լուսանկարների հավաստիության հարցում, հայտնում է Cnews–ը։Թողարկվել է լուսանկարիչների շրջանում ամենահայտնի ծրագրի iPad տարբերակը
Adobe-ը թողարկել է Lightroom Mobile ծրագիրը iPad-ի համար։ Լուսանկարիչների շրջանում ամենահայտնի ծրագրի (ըստ InfoTrends-ի վարկածի) մոբիլ տարբերակը հասանելիություն կապահովի Lightroom-ի պլանշետի լիարժեք տարբերակի որոշ գործիքների` օգտագործելով հարմարեցված սենսորային միջերես, հաղորդում է Cnews-ը` հղում անելով ընկերության պաշտոնական հաղորդագրությունը։Օսկարի արարողության ժամանակ դերասանների արած ինքնանկարը դարձել է Twitter–ի ամենահայտնի լուսանկարը
«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ դերասանների արած ինքնանկարը դարձել է Twitter սոցցանցի ամենահայտնի լուսանկարը, մեկ ժամվա ընթացքում այն դիտել է գրեթե 2 մլն մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable տեխնոբլոգին։«Օդնոկլասնիկին» Facebook-ից հետո լուսանկարները ֆիլմի վերածելու ծառայություն գործարկեց
«Օդնոկլասնիկի» սոցցանցը գործարկեց Magisto ծառայությունը` օգտատերերի լուսանկարներով և տեսագրություններով ֆիլմ ստեղծելու համար, հաղորդում է newsru.com-ը` հղում անելով սոցցանցի մամուլի հաղորդագրությանը։Instagram–ը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել նաև այլ ռեսուրսներում
Instagram–ից օգտվողները հնարավորություն են ստացել սերվիսում տեղադրված լուսանկարներն ու տեսահոլովակներն այլ վեբ–կայքերի հրապարակումներում և բլոգներում տեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Instagram–ի հաղորդագրությանը։Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել մեկնաբանություններում նկար տեղադրել
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել մեկնաբանություններին լուսանկարներ և նկարներ ամրացնել, որոնք օգտատերը տեղադրում է իր ընկերների գրառումներում և կայքի հրապարակային էջերում, վկայում են Facebook–ի մշակողներից մեկի` Բոբ Բոլդուինի էջում հրապարակված սքրինշոտերը։Google–ն ընդլայնել է Google+ սոցիալական կայքում լուսանկարները մշակելու հնարավորությունները
Google ընկերությունը Google+ սոցիալական կայքում լուսանկարներն ավտոմատ կերպով մշակելու նոր գործառույթներ է ավելացրել։ Ավելացվել է նաև լուսանկարն «ամպում» պահպանելու հնարավորությունը։ Այս մասին Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի բացմանն ասել է ընկերության թոփ–մենեջեր Վիկ Գանդոտրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նորություններ 1 - 20 of 27
First | Prev. | 1 2 | Next | Last