USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների թափանցիկ գործընթացն ապահովելու գործում մեդիայի դերի մասին սեմինար կանցկացվի Երևանում

16.05.2012, 13:45
«Մեդիայի դերը տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների թափանցիկ գործընթացն ապահովելու գործում» սեմինարը տեղի կունենա մայիսի 18-ին, հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):
Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների թափանցիկ գործընթացն ապահովելու գործում մեդիայի դերի մասին սեմինար կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. «Մեդիայի դերը տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների թափանցիկ գործընթացն ապահովելու գործում» սեմինարը տեղի կունենա մայիսի 18-ին, հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):
 
Սեմինարին կմասնակցեն լրագրողներ և բլոգերներ, որոնք մանրամասն  կծանոթանան տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում առկա խնդիրներին, կլսեն մասնագետի կարծիքը:

Սեմինարն անցկացվում է «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է UITE կողմից՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0--