USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ շրջանակներում երաշխավորագրերի էլեկտրոնային բազա ստեղծել

21.03.2013, 16:52
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մտադիր է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում առաջարկել երաշխավորագրերի էլեկտրոնային բազա ստեղծել։
ՀՀ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ շրջանակներում երաշխավորագրերի էլեկտրոնային բազա ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մտադիր է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում առաջարկել երաշխավորագրերի էլեկտրոնային բազա ստեղծել։

«Կան դեպքեր, երբ Ռուսաստանից կամ ԱՊՀ մյուս երկրներից կեղծ երաշխավորագրեր են գալիս, և միայն նոտարի փորձն է թույլ տալիս տարբերել դրանք»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Թովմասյանը։

Ըստ նրա` երաշխավորագրերի էլեկտրոնային բազա նախատեսվում է ստեղծել նաև Հայաստանում։

«Նոտարը կկարողանա մուտք գործել բազա և անմիջապես տեսնել, արդյո՞ք երաշխավորագիրը տրված է մեկ այլ նոտարի կողմից, թե՞ այն կեղծ է»,–ասաց Թովմասյանը, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը։ –0–