USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Google-ը Mozilla-ին տարեկան ավելի քան 300 մլն դոլար է վճարելու

23.12.2011, 14:43
Վերջերս՝ դեկտեմբերի 21-ին, Mozilla և Google ընկերությունները պաշտոնապես տեղեկացրեցին նոր համաձայնագրի ստորագրման մասին, որի շրջանակներում Google-ը Firefox-ի բրաուզերում որոնողական համակարգ կլինի, հաղորդում է Cnews.ru-ն:
Google-ը Mozilla-ին տարեկան ավելի քան 300 մլն դոլար է վճարելու

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջերս՝ դեկտեմբերի 21-ին, Mozilla և Google ընկերությունները պաշտոնապես տեղեկացրեցին նոր համաձայնագրի ստորագրման մասին, որի շրջանակներում Google-ը Firefox-ի բրաուզերում որոնողական համակարգ կլինի, հաղորդում է Cnews.ru-ն:

Սակայն իրենց տեղեկատվության մեջ կողմերը չէին ներկայացրել գործարքի ֆինանսական պայմանները, որոնք հայտնի են դարձել հիմա: Ինչպես հաղորդում է AllThingsD պարբերականը՝ հղում անելով հավաստի աղբյուրներին, համագործակցության շրջանակներում Google-ը Mozilla-ին տարեկան վճարելու է ավելի քան 300 մլն դոլար, որպեսզի ընկերության որոնողական համակարգը Firefox բրաուզերում դառնա հիմնական որոնողական համակարգ:

Այս գումարը էականորեն գերազանցում է նախորդ տարիների ընթացքում Google-ի վճարած գումարին: Եռամյա համաձայնագրի շրջանակներում ինտերնետ հսկան Mozilla-ին վճարել է ավելի քան 1 մլրդ դոլար, սա նվազագույն երաշխավորված գումարն է, որը հայտնի բրաուզերի մշակողներն ցանկացած դեպքում կստանան:

Վերլուծաբանների խոսքերով՝ Google-ը ստիպված էր էականորեն ավելացնել Mozilla-ին վճարվող իր գումարի չափը Yahoo-ի և Microsoft-ի կողմից մրցակցության պատճառով, որոնք ևս նմանատիպ գործարքի շուրջ բանակցություններ էին վարում:-0-