USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Google-ն ամերիկյան դպրոցները կապահովի Chromebook նոութբուքերով

26.01.2012, 12:22
Google ընկերությունը հայտարարել է, որ Այովա, Իլինոյս և Հարավային Կարոլինա նահանգների դպրոցական երեք շրջանում իր Chromebook նոութբուքների մատակարարման տենդեր է շահել:
Google-ն ամերիկյան դպրոցները կապահովի Chromebook նոութբուքերով
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը հայտարարել է, որ Այովա, Իլինոյս և Հարավային Կարոլինա նահանգների դպրոցական երեք շրջանում իր Chromebook նոութբուքների մատակարարման տենդեր է շահել:

Սարքավորումների ընդհանուր քանակը, որոնք մատակարարվելու են այդ դպրոցներում, կկազմի ավելի քան 27 հազար: «Այժմ մենք արդեն 41 նահանգում հարյուրավոր դպրոցներ ունենք, որոնց առնվազն մեկ դասարանն ունի Chromebook նոութբուք»,- հայտնել է ինտերնետային հսկայի ներկայացուցիչ Ռաջեն Շեթը (Rajen Sheth), հաղորդում է CNews.ru-ը:

Ըստ նրա, Chromebook-երը շատ լավ համապատասխանում են այն դպրոցներին, որտեղ աշխատանքի արագություն, կառավարման պարզություն և երկար ժամանակ աշխատող մարտկոցներով սարք է պահանջվում: -0-