USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Facebook-ը գովազդ կտեղադրի տեսահոլովակները սկվսելուց հետո

10.01.2017, 13:53
Facebook սոցիալական ցանցը կսկսի գովազդ տեղադրել տեսահոլովակների մեջտեղում: Այդ մասին հայտնում է ferra.ru-ն` հղում անելով ոլորտում Recode ռեսուրսի աղբյուրին:
Facebook-ը գովազդ կտեղադրի տեսահոլովակները սկվսելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցը կսկսի գովազդ տեղադրել տեսահոլովակների մեջտեղում: Այդ մասին հայտնում է ferra.ru-ն` հղում անելով ոլորտում Recode ռեսուրսի աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով, սոցիալական ցանցի թիմը շուտով կսկսի թեստավորել գովազդի նոր ձևաչափը, որը նախատեսում է տեսանյութը սկսվելուց 20 վայրկյան անց գովազդի ցուցադրում: Փոփոխությունները կվերաբերեն քիչ թե շատ պրոֆեսիոնալ տեսանյութերին և կապ չեն ունենա տանը նկարահանած տեսանյութերի հետ, որոնք հրապարակում են շարքային օգտատերերը:

Այդպիսի գովազդի միջոցով արտադրողները կկարողանան գումար վաստակել: Facebook-ը նախատեսում է փոխանցել գովազդը ստեղծողներին դրա արժեքի 55 տոկոսը: Եթե նախագիծը գործարկվի, դա կարող է Facebook-ի ստեղծման օրից ի վեր իրական գումար վաստակելու համար  առաջին քայլը դառնալ տեսանյութեր արտադրողների համար: -0-