USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 մլրդ-ի

28.06.2017, 13:51
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ սոցցանցի օգտատերերի քանակը հասել է 2 մլրդ-ի:  
Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 մլրդ-ի

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ սոցցանցի օգտատերերի քանակը հասել է 2 մլրդ-ի: 

«Այսօրվա առավոտյան դրությամբ Facebook հանրությունը պաշտոնապես կազմում է 2 միլիարդ»,-գրել է նա իր էջում:

Նա հավելել է, որ «ուրախ է այս ուղևորության ընթացքում բոլորի հետ լինել»:

Facebook-ը սոցցանցերի թվում առաջատար է օգտատերերի թվի առումով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: -0-