USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Անձնական տվյալները սոցցանցերում տեղադրելը հաճույք է պատճառում մարդուն. ամերիկացի գիտնականներ

10.05.2012, 14:29
Հարվարդի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ երբ մարդն իր սեփական մտքերն ու լուսանկարները տեղադրում է սոցցանցերում, նույնքան մեծ բավականություն է ստանում, որքան սիրելի ճաշատեսակն ուտելիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անձնական տվյալները սոցցանցերում տեղադրելը հաճույք է պատճառում մարդուն. ամերիկացի գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հարվարդի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ երբ մարդն իր սեփական մտքերն ու լուսանկարները տեղադրում է սոցցանցերում, նույնքան մեծ բավականություն է ստանում, որքան սիրելի ճաշատեսակն ուտելիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետազոտողները հաշվել են, որ Ֆեյսբուքում կամ այլ սոցցանցերում կատարած գործողությունների 80 տոկոսը սեփական կենսափորձի, հակումների մասին պատմություններն են, լուսանկարների տեղադրումը, 20 տոկոս են կազմում մեկնաբանությունները, սակայն կրկին սեփական Ես-ի տեսանկյունից:
 
Հետազոտության մասնակցել է մոտ 100 հոգի, որոնց առաջարկվել է պատասխանել են իրենց անձին վերաբերող մի շարք հարցերի, կարծիք հայտնել այս կամ այն իրադարձության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր արտահայտել ուրիշների մասին: Մագնիսառեզոնանսային սարքի միջոցով հարցազրույցի ժամանակ արձանագրել են ուղեղի ակտիվությունը: Այն գոտիները, որոնք պատասխանատու են ավանդական հաճույքների՝ ուտելիքի, սեքսի, պարգևատրման համար, առավել ակտիվ են եղել այն ժամանակ, երբ մարդը պատմել է իր մասին:  --0-