Facebook-ում գովազդի հղումի վրա սեղմումների 80%-ը կեղծ է եղել
31.07.2012,
16:00
Limited Run ինտերնետ ընկերությունը համացանցում հրապարակել է սեփական բիզնեսի առաջխաղացման համար աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի՝ Facebook-ի գովազդային հարթակն օգտագործելու իր հաշվետվությունը, որտեղ քննադատել է Facebook-ի գովազդը` կեղծ արձագանքների և չափազանց բարձր գների համար:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Limited Run ինտերնետ ընկերությունը համացանցում հրապարակել է սեփական բիզնեսի առաջխաղացման համար աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի՝ Facebook-ի գովազդային հարթակն օգտագործելու իր հաշվետվությունը, որտեղ քննադատել է Facebook-ի գովազդը` կեղծ արձագանքների և չափազանց բարձր գների համար:
Ըստ Limited Run-ի ներկայացուցիչների, մի որոշ ժամանակ ընկերությունը Facebook-ում սեփական կորպորատիվ էջն ուներ` Limited Pressing անվանումով: Limited Run ընկերությունը կառավարում է սեփական վեբ-ծառայությունը, որը թույլ է տալիս երաժշտական արդյունաբերության ներկայացուցիչներին` ի դեմս անկախ լեյբլի, երաժիշտների, կոմպոզիտորների և կատարողների, Ցանցում սեփական առցանց խանութները ստեղծել և տեղադրել օգտատերերին երաժշտական կոնտենտի և ֆիզիկական ապրանքերի վաճառքի համար:
Ավելի ուշ Limited Run-ը որոշեց վերանվանել իր էջը` դրա անունը Limited Pressing-ից փոխարինելով սեփական ապրանքանիշով: Սակայն պարզվեց, որ սոցիալական ցանցը թույլ կտա ընկերությանն անել դա միայն այն դեպքում, եթե կհամաձայնի գնել Facebook-ի գովազդը: «Նրանք հայտնում էին, որ թույլ կտան մեզ փոխել անունը: Սակայն միայն այն դեպքում, եթե մենք կհամաձայնենք գովազդի համար ամսական 2 հազար դոլար կամ ավելի գումար ծախսել: Հենց այդպես է եղել: Facebook-ը սպառնում էր մեզ մեր սեփական ապրանքանիշով»,- ասում են Limited Run-ի ներկայացուցիչները, հաղորդում է cnews.ru-ն:
Սակայն Facebook-ում գովազդային ընկերությունների հետ Limited Run-ի փորձարկումների հիմնական եզրահանգում դարձավ այն փաստը, որ սոցիալական ցանցի գովազդի հղումների սեղմումների մեծ մասը բոտերի կողմից էին արված, այլ ոչ թե իրական օգտատերերի: Ընկերության մասնագետների գնահատականների համաձայն, իրական էին ընդամենը բոլոր արձագանքների շուրջ 20 տոկոսը, որոնք վճարվում էին գովազդատուի կողմից: Այսպիսով, մնացած արձագանքների շուրջ 80 տոկոսը բոտերի կողմից էին արվել:
«Բոտերը ծանրաբեռնում էին մեր էջը և բարձրացնում էին կայքի գովազդի արժեքը: Մենք փորձեցինք այդ հարցը քննարկել Facebook ադմինիստրացիայի հետ: Ցավոք, նրանք մեզ չպատասխանեցին: Իսկ մենք գիտե՞նք, արդյոք, թե ում են պատկանում այդ բոտերը: Ոչ: Արդյոք մենք մեղադրում ենք Facebook-ին առցանց գովազդից իր եկամուտներն ավելացնելու համար բոտերի օգտագործման մեջ: Ոչ: Մենք դա տարօրինա՞կ ենք համարում: Այո»,-նշում են Limited Run-ի ներկայացուցիչները:
Արդյունքում` ընկերությունը որոշեց դադարեցնել Facebook-ի էջի օգտագործումն իր բիզնեսի առաջխաղացման համար և դրա փոխարեն որոշեց այդ նպատակներով ակտիվորեն օգտագործել Twitter ծառայության միկրոբլոգը:
Facebook-ի ներկայացուցիչներն արդեն մեկնաբանել են այդ հաշվետվությունը` հայտնելով, որ զբաղվում են մեծ քանակությամբ կեղծ արձագանքների վերաբերյալ հայտարարությունների հետաքննությամբ: «Այժմ մենք քննում ենք այդ հայտարարությունները: Ինչ վերաբերում է ընկերության էջի անվանումը փոխելու հետ կապված հարցին, հավանաբար այստեղ ինչ-որ անհասկացություն է եղել: Մենք էջի անվանումը փոխելու համար գումար չեն վերցնում: Այժմ մենք փորձում ենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտնել է Facebook-ի հասարակայնության հետ կապի մենեջերը: -0-