USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Facebook-ի օգտագործողների թիվը գերազանցել է 955 միլիոնը

27.07.2012, 14:42
Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի՝ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ կայք այցելած օգտագործողների թիվը գերազանցել է 955 միլիոնը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Facebook-ի օգտագործողների թիվը գերազանցել է 955 միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի՝ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ կայք այցելած օգտագործողների թիվը գերազանցել է 955 միլիոնը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

2012 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով սոցցանցի լսարանն աճել է 54 միլիոնով կամ 6 տոկոսով՝ ընթացիկ տարվա մարտի վերջի ցուցանիշի համեմատ։

Ակտիվ օգտագործողների 900 միլիոնից անցնելու մասին սոցցանցը հայտնել է 2012 թվականի ապրիլին, իսկ 800 միլիոն օգտագործողների ցուցանիշը կայքը հաղթահարել է նախորդ տարվա սեպտեմբերին։

Օրական կայք է այցելում շուրջ 552 միլիոն օգտագործող։ Facebook-ի բջջային ծառայությունների լսարանն ամսական կազմում է 543 միլիոն՝ նախորդ եռամսյակում այն մարտի վերջի ցուցանիշի նկատմամբ աճել է 11 տոկոսով։

Facebook-ի մրցակից Google+ սոցիալական ցանցը նախորդ եռամսյակում նշել է իր առաջին ծննդյան օրը։ Google+-ի լսարանը ներկայում ունի 250 միլիոն գրանցված օգտագործողներ։ Այս ցանցի ամսական լսարանը կազմում է 150 միլիոն մարդ, իսկ օրական այն այցելում ՝ 75 միլիոն օգտագործող։ -0-