USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Ղարաբաղի պաշտպանության բանակը էջ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում

22.07.2015, 13:49
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը էջ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում։
Ղարաբաղի պաշտպանության բանակը էջ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը էջ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում։

Այս կերպ իր թվիթ հաղորդագրությունների միջոցով կառույցն օպերատիվորեն կտեղեկացնի կարևոր իրադարձությունների մասին և կարձագանքի ադրբեջանական քարոզչությանը։

Հիմա @Karabakh_MoD էջն ունի 42 հետևորդ։ Իր առաջին և այս պահին միակ հաղորդագրության մեջ էջն անգլերենով տեղեկացնում է շփման գծում Ադրբեջանի կողմից անթույլատրելի զինված ակտիվության մասին։ –0–