USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Առցանց շփման առավել ճանաչված ձևաչափը մնում է էլեկտրոնային փոստը. Ipsos

28.03.2012, 10:47
Չնայած սոցիալական ցանցերի բուռն զարգացմանը` էլեկտրոնային փոստը դեռ պահպանում է աշխարհում ինտերնետ հաղորդակցության առավել ճանաչված ձևաչափի դիրքերը, գրում է Mashable կայքը՝ հղում անելով Ipsos վերլուծական ընկերության ուսումնասիրությանը:
Առցանց շփման առավել ճանաչված ձևաչափը մնում է էլեկտրոնային փոստը. Ipsos

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Չնայած սոցիալական ցանցերի բուռն զարգացմանը` էլեկտրոնային փոստը դեռ պահպանում է աշխարհում ինտերնետ հաղորդակցության առավել ճանաչված ձևաչափի դիրքերը, գրում է Mashable կայքը՝ հղում անելով Ipsos վերլուծական ընկերության ուսումնասիրությանը:

Ipsos հարցմանը մասնակցել է աշխարհի 24 երկրներից ավելի քան 19 հազար մարդ: Պարզվել է, որ նրանց 85 տոկոսն ինտերնետն օգտագործել է էլեկտրոնային փոստով աշխատելու, իսկ սոցիալական ցանցերի շփման համար՝ միայն 62 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ, ըստ վերլուծաբան Քիրեն Գոթֆրիդի (Keren Gottfried)՝ կարևոր արդյունք է համարվել այն փաստը, որ ինտերնետ օգտատերերի մեծամասնությունն այժմ սոցիալական ցանցերում են շփվում: -0-