USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Փորձագետները որոշել են ամենահաճախ կոտրվող գաղտնաբառերը

28.01.2025, 11:17
Եթե ձեր սարքերում տեդադրված են նման գաղտնաբառեր, անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս փոխել դրանք հենց հիմա
Փորձագետները որոշել են ամենահաճախ կոտրվող գաղտնաբառերը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի․/ԱՌԿԱ/․ Համացանցի անգլիական հատվածում ամենահաճախ կոտրված գաղտնաբառը password–ն է, որը թարգմանաբար նշանակում է «գաղտնաբառ»: Նման եզրակացության են եկել anyIP բջջային պրոքսի ծառայության փորձագետները, ովքեր վերլուծել են 2024 թվականի 200 ամենավատ գաղտնաբառերը, գրում է Banki.ru-ն՝ Forbes-ին հղումով։

Երկրորդ տեղում qwerty123 համակցությունն է, որին հաջորդում են qwerty1-ը և 123456-ը: Հաջորդը բրիտանական առանձնահատկությունն է Liverpool գաղտնաբառը, որը մասնագետները բացատրել են նրանով, որ համանուն ֆուտբոլային թիմը մեծ ճանաչում ունի: Ի դեպ, տասնյակում կա ևս մեկ լեգենդար անգլիական ֆուտբոլային ակումբ՝ Arsenal–ը։

Կոտրված գաղտնաբառերի թոփ 10-ակում են նաև ստեղնաշարի մի շարք տարրական համադրությունները՝ 123456789, password1, qwerty, 12345678:

Ինչպես նշում են փորձագետները, այս բոլոր գաղտնաբառերը ժամանակակից գերարագ հարձակումների ժամանակ կոտրվում են մեկ վայրկյանում: Եթե ​​ձեր սարքերում տեդադրված են նման գաղտնաբառեր, անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս փոխել դրանք հենց հիմա: