USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հունական Intracom Telecom–ը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ ուսումնասիրություններով ՏՏ ոլորտում

07.03.2025, 12:39
ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար կազմակերպություն հանդիսացող հունական «Intracom Telecom» ընկերության տաղավար
Հունական Intracom Telecom–ը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ ուսումնասիրություններով ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար կազմակերպություն հանդիսացող հունական «Intracom Telecom» ընկերության տաղավար Բարսելոնայում անցկացվող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Նա հանդիպում է ունեցել տնօրեն Քարթլոս Էդիլաշվիլիի և կոմերցիոն տնօրեն Կյուրակիոս Վերգոսի հետ: Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն անդրադարձել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ներկայացրել է նախարարության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն: 

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկվել են Հայաստանում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու հնարավորությունները, ՀՀ֊ում տաղանդերի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Intracom Telecom –ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու և ծանոթանալու Հայաստանյան բուհերում և ուսումնական հաստատություններում ներդրված տեխնոլոգիական կրթության զարգացմանն  ուղղված ծրագրերին, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության հենքով  իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին

Հունական ընկերության մասին

Intracom Telecom–ը տեխնոլոգիական համակարգերի և լուծումների համաշխարհային մատակարար է, որը շուկայում գործում է ավելի քան 45 տարի: Ընկերությունը հիմնադրվել է 1977 թվականին և տեղակայված է Աթենքում (Հունաստան):

Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 1800 բարձրակարգ մասնագետներ՝ իրականացնելով սեփական գիտահետազոտական ​​և արտադրական նախագծերը։

Intracom Telecom–ը մշակում և տրամադրում է ապրանքներ, լուծումներ և մասնագիտական ​​ծառայություններ առաջին հերթին ֆիքսված և բջջային օպերատորների, պետական ​​կառույցների և խոշոր պետական ​​և մասնավոր ձեռնարկությունների համար: Ընկերությունը սպասարկում է հաճախորդներին ավելի քան 70 երկրներում՝ նրանց առաջարկելով այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ անլար մուտք և փոխանցում, հեռահաղորդակցության և ձեռնարկությունների ծրագրային լուծումներ, ՏՀՏ՝ խելացի քաղաք և վերահսկողության լուծումներ, էներգետիկ լուծումներ: