USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձնվում

30.05.2016, 20:52
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձնվում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձնվում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի` կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձնվում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում,  «Լիցք» ծառայությունը գործել է այդ սկզբունքով գործարկման առաջին օրվանից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոչ է անում իր բաժանորդներին հետևել և պահանջել, որ լիցքավորման գումարը հաշվեկշռին փոխանցվի ամբողջությամբ», – ասվում է հաղորդման մեջ։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-