Viva-ն «RED»-գործընկերների հետ շարունակում է զարգացնել Հայաստանի թվային էկոհամակարգը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Viva-ն շարունակում է հաջողությամբ ընդլայնել ոչ միայն «RED» սակագնային պլանի ծածկույթի աշխարհագրությունը, այլև գործընկերների ցանկը, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։
Կոնվերգենտ լուծում ներկայացնող «RED»-ը հասել է Հայաստանի երրորդ խոշոր քաղաք՝ Վանաձոր: Սա լավ հնարավորություն է այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են դառնալ Viva-ի բաժանորդ և իրենց հայեցողությամբ ընտրել ֆիքսված կապի հասանելիություն առաջարկող մատակարարի: Հանրապետության հյուսիսում Viva-ի «RED»-գործընկեր է դարձել OVIO-ն: Համագործակցության մեկնարկն ազդարարվել է Վանաձորում:
Viva-OVIO համագործակցության շրջանակում ծառայությունների և տեխնոլոգիաների համակցման արդյունքում «RED»-ը Վանաձորում կապահովի հարմարավետ ու մատչելի «երեքը մեկում» լուծումներ ընտանիքների համար: Այն նախատեսված է հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար:
«RED» սակագնային պլանի բաժանորդները, բացի ֆիքսված ինտերնետից (մինչև 300 Մբ/վ արագությամբ), բջջային կապից և հեռուստաալիքներից, ունեն նաև «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից, «Yandex+» ծառայությունից օգտվելու հնարավորություն: Viva-ն հետզհետե հզորացնում է կոնվերգենտ ծառայություններ տրամադրելու իր կարողությունները, ինչը վանաձորցիներին թույլ կտա օգտվել բարձր վարկանիշ ունեցող մինչև 196 թվային հեռուստաալիքների փաթեթից։ «RED»-ը շահավետ ընտրություն է ընտանիքի համար և գործում է «բոլոր ծառայությունները մեկ փաթեթում» սկզբունքով:
«Viva-ն ստեղծել է հարթակ, որը բաց է գործընկերության, նոր հնարավորությունների և առավել արժեքավոր ծառայությունների զարգացման համար։ «RED»-ը պարզապես սակագնային պլան չէ. այն համագործակցության բաց մոդել է, որը միավորում է տարբեր ոլորտների գործընկերների ներուժը՝ մեկ փաթեթում առաջարկելով ժամանակակից և հարմարավետ ծառայություններ։ Մենք շարունակաբար ներդրում ենք կատարում Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացման գործում։ Ընդամենը երկու տարվա ընթացքում «RED» սակագնային պլանը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Այսօր արդեն համագործակցում ենք հինգ «RED»-գործընկերոջ հետ և փաթեթի շրջանակում ծառայություններ ենք մատուցում հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում», - ասել է Viva-ի Մարքեթինգի և hաղորդակցության վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
Մեր երկրում թվային էկոհամակարգի զարգացմանը նպաստող այս գործընկերային մոդելն արդյունավետ հարթակ է դարձել 2024 թվականի գարնանը: Ընդամենը երկու տարում Viva-ի «RED»-ն իրական այլընտրանք է դարձել շուկայում առկա կոնվերգենտ այլ ծառայություններին:
«OVIO-ի համար այս համագործակցությունը միայն նոր ծառայության մեկնարկ չէ։ Այն մեր երկարաժամկետ տեսլականի կարևոր մասն է՝ Հայաստանի բնակիչներին հասանելի դարձնելու արագ, կայուն և ժամանակակից թվային ծառայություններ՝ անկախ բնակության վայրից։ Ուրախ ենք, որ Viva-ի հետ համագործակցության շնորհիվ Վանաձորի ընտանիքներն արդեն կարող են օգտվել մրցունակ կոնվերգենտ լուծումից, որը համատեղում է բարձրորակ ֆիքսված ինտերնետը, բջջային կապն ու թվային ժամանցը մեկ փաթեթում։ «RED» սակագնային պլանների բազմազանությունը բաժանորդներին հնարավորություն է տալիս ստանալ իրենց համար առավել արժեքավոր ծառայությունները՝ պահպանելով ծախսերի արդյունավետ կառավարումը։ Վստահ ենք, որ նման գործընկերությունները նպաստում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, այլև Հայաստանի թվային վերափոխմանը և մարզերի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», – ասել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Viva-ի Մարքեթինգի և hաղորդակցության վարչության պետ Դավիթ Գևորգյանը Վանաձորում «RED»-ին բաժանորդագրված առաջին երեք բաժանորդներին պլանշետներ է նվիրել:
«RED» սակագնային պլանն ունի հիմնական և մարզային փաթեթներ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ:
Լինելով հաճախորդամետ և գնահատելով բաժանորդների կարիքները՝ Viva-ն շարունակաբար զարգացնում է ներկայացվող ծառայությունների հնարավորությունները: «RED» փաթեթներից օգտվողներին ընթացիկ տարվա հունիսի 2-ից միևնույն ամսավճարով տրամադրվում է ավելի շատ խոսելաժամանակ, անսահմանափակ ինտերնետ և սիրված հավելվածներից առանց բաժանորդագրության վճարի օգտվելու հնարավորություն:
Viva-OVIO համագործակցության շրջանակում մարզերի բնակիչներին այժմ արդեն հասանելի է նաև նոր «RED 4900» սակագնային պլանը։ Այն ներառում է 20 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ, 300 SMS, ինչպես նաև տարբեր հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց ներառված ինտերնետը սպառելու:
Viva-ն շահավետ լուծում կապահովի նաև «RED»-ից օգտվող բաժանորդների ընտանիքների համար: Յուրաքանչյուր ընտանիքում երեք անձ կարող է միանալ «RED Family» կանխավճարային սակագնային պլանի տարբերակներից մեկին և օգտվել դրանում ներառված բջջային ծառայություններից, ինչպես նաև հատուկ պայմաններով առաջարկվող այլ ծառայություններից:
«RED» սակագնային պլանից օգտվելու համար «Viva»-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները «RED»-ին միանալու համար կարող են օգտվել համարի տեղափոխելիության ծառայությունից: Նախատեսված են նաև «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ: