USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ucom-ի Level Up բաժանորդներն անսահմանափակ կարող են դիտել uMediaroom շարժական TV-ն

08.07.2021, 14:58
Այսուհետ Ucom-ի ձայնային ծառայության Level Up կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են առանց մեգաբայթերի սպառման, անսահմանափակ դիտել 55 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը
Ucom-ի Level Up բաժանորդներն անսահմանափակ կարող են դիտել uMediaroom շարժական TV-ն

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսուհետ Ucom-ի ձայնային ծառայության Level Up կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են առանց մեգաբայթերի սպառման, անսահմանափակ դիտել 55 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի միջոցով, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Բացի այդ, uMediaroom-ի միջոցով կարելի է ամենուր և անսահմանափակ հետևել ամռան ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության՝ ԵՎՐՈ-2020-ի, բոլոր խաղերին։

«Ներբեռնելով uMediaroom հավելվածը՝ Դուք որպես Level Up-ի բաժանորդ, կարող եք ամենուր, առանց գիգաբայթեր հաշվելու դիտել Ձեր սիրելի հաղորդումները, ֆիլմերը, մուլտերը և այն ամենն, ինչ ցուցադրվում է 55 հեռուստաալիքների եթերում։ Այս առաջարկը հատկապես կհետաքրքրի մեր ֆուտբոլասեր բաժանորդներին, ովքեր այս ամռանը ցանկանում են համատեղել ԵՎՐՈ-2020-ի բոլոր խաղերի դիտումը և, օրինակ, ակտիվ հանգիստը բնության գրկում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Նշենք, որ uMediaroom-ը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Հավելվածի միջոցով հնարավոր է դիտել մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները (catch-up), ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ և տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար։-0-