USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը

04.12.2023, 17:47
Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ճամփորդելիս ինտերնետը խնդիր չէ, եթե Ucom-ի բաժանորդ ես: Տոներին ընդառաջ շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդների համար Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում կգործի իջեցված ինտերնետի սակագին, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն:

Այսքանով սակայն անակնկալները չեն ավարտվում: Level Up 5500 և Level Up 8500 հետվճարային սակագնային պլանների բաժանորդները դեկտեմբերի 1-ից փետրվարի 29-ը ներառյալ առաջին անգամ իրենց սակագնային պլանի շրջանակներում ամեն ամիս կստանան համապատասխանաբար 100 ՄԲ և 200 ՄԲ ինտերնետ ծավալ ռոումինգում օգտագործելու համար։ Ռոումինգի ծավալը հասանելի կլինի 65-ից ավելի երկրներում համապատասխան օպերատորների միանալիս:

Հավելենք, որ Ucom-ն առաջարկում է նաև մի շարք Ինտերնետ փաթեթներ ռոումինգում, որոնց շնորհիվ ավելի քան 65 երկրներում կօգտվեք ինտերնետից էլ ավելի մատչելի սակագնով: Փաթեթները կարող եք ակտիվացնել Ucom բջջային հավելվածով կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին: Մանրամասների համար այցելել այստեղ։

Եվ վերջում չմոռանաք. ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին:

Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում:-0-