USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Twitter–ը օգտատերերի համար բաղթողած թվիթերի ընտրանի կպատրաստի

23.01.2015, 12:44
Twitter–ը նոր ֆունկցիա է գործարկել, որը թույլ է տալիս ուսումնասիրել բոլոր առավել հետաքրքիր գրառումները, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ օգտատերը բացակայել է ծառայությունից։ Այս մասին, ինչպես հաղորդում է Летна.ру–ն, նշվում է Twitter կորպորատիվ բլոգում։
Twitter–ը օգտատերերի համար բաղթողած թվիթերի ընտրանի կպատրաստի

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Twitter–ը նոր ֆունկցիա է գործարկել, որը թույլ է տալիս ուսումնասիրել բոլոր առավել հետաքրքիր գրառումները, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ օգտատերը բացակայել է ծառայությունից։ Այս մասին, ինչպես հաղորդում է Летна.ру–ն, նշվում է Twitter կորպորատիվ բլոգում։

«While You Were Away («Երբ դուք բացակայում էիք») ֆունկցիայի մասին ընկերությունը ծանուցել էր նախորդ տարվա աշնանը։ Այսօրվանից այն պաշտոնապես հասանելի է iOS–ի համար նախատեսված Twitter–ի հավելվածում, ընկերությունը խոստանում է շուտով գործարկել այն Android–ի և վեբ–տարբերակի համար։

«Շատ բան կարող է տեղի ունենալ ձեր բացակայության ժամանակ։ Այս բացերից որոշները լրացնելու համար մենք ձեզ համար կհավաքենք մի քանի լավագույն թվիթերը, որոնք որոշվում են դրանց քննարկման ակտիվության և այլ գործոնների հիման վրա և որոնք դուք, հակառակ դեպքում, կարող էիք բաց թողնել», – նշվում է Twitter–ում։

Եթե օգտատերն իր Twitter–ժապավենը շատ հազվադեպ է ստուգում, ապա նա նման ընտրանի կտեսնի ավելի հաճախ, իսկ եթե մշտապես ստուգում է իր ժապավենը, ապա հազվադեպ կստենի նման ընտրանի։

Սակայն Twitter–ի որոշ օգտատերեր կարող են կարծել, որ նրանց ստիպում են ծանոթանալ հին նորությունների հետ` նոր գրառումներն ուսումնասիրելու հնարավորություն տալու փոխարեն, նշում է TechCrunch–ը։–0–