USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս

22.05.2024, 17:40
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «TOURIST UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ, 300 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգեր կատարելու և 300 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «TOURIST UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ, 300 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգեր կատարելու և 300 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, հաղորդում է Վիվա–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։ 

300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե: 

«Վիվա-ՄՏՍ-ը միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ լավագույնը և ստեղծել է հատուկ առաջարկ զբոսաշրջիկների համար՝ «TOURSIT UNLIM»-ը, որը ոչ միայն Հայաստան այցելողների, այլ նաև մեր այն հաճախորդների համար է, որոնք ցանկանում են օգտվել անսահմանափակ ինտերնետից և պարբերաբար ճանապարհորդում են Հայաստանով։ Այն գնի և որակի հրաշալի համադրություն է»,- նշեց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ 

«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանը մշակելիս հաշվի են առնվել Հայաստան այցելողների նախասիրություններն ու հետաքրքրությունները՝ մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ ձայնային և ինտերնետ ծառայությունների միջոցով, առանց սահմանափակումների օգտվել ինտերնետից՝ սոցցանցերում վերբեռնել ճանապարհորդություններից լուսանկարներն ու տեսանյութերը, կիսել տպավորությունները և օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից և նավիգացիոն համակարգերից՝ Հայաստանի գեղեցկությունը լիարժեք վայելելու համար: 

«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանի ակտիվացման գինը 3000 դրամ է, որը տրամադրվում է 15-օրյա ժամկետով: Սակագնային պլանին բաժանորդագրվել կարելի է այցելելով սպասարկման կենտրոն: