USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Shadowmatic–ը դարձել է International Mobile Gaming Awards մրցույթի միանգամից երկու մրցանակակիր

16.03.2016, 17:21
Հայ մշակողների Shadowmatic խաղը հաղթող է ճանաչվել Սան Ֆրանցիսկոյում անցկացված International Mobile Gaming Awards (IMGA) մրցույթի միանգամից երկու անվանակարգերում։
Shadowmatic–ը դարձել է International Mobile Gaming Awards մրցույթի միանգամից երկու մրցանակակիր

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայ մշակողների Shadowmatic խաղը հաղթող է ճանաչվել Սան Ֆրանցիսկոյում անցկացված International Mobile Gaming Awards (IMGA) մրցույթի միանգամից երկու անվանակարգերում։

Ինչպես Facebook սոցցանցի իր էջում նշել է Triada Studio–ի տեխնիկական տնօրեն (Shadowmatic մշակող) Բագրատ Դաբաղյանը, հավելվածը հաղթել է միանգամից երկու անվանակարգերում` «Տեխնիկական լավագույն ձեռքբերում» և «Ժողովրդական ընտրություն»։  

«Շնորհակալություն բոլոր մեր խաղացողներին և նրանց, ովքեր քվեարկել են Shadowmatic խաղի օգտին»,– իր `ջում գրել է Դաբաղյանը։ 

Հայ մշակողների Shadowmatic խաղն ընդգրկվել է 2015 թվականին AppStore–ի լավագույն հավելվածների շարքում, այն լավագույնն է ճանաչվել Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում, իսկ Ռուսաստանի տարածքում Shadowmatic–ը ստացել է «Տարվա խաղի» կոչում` արժանանալով առաջին տեղի։ -0-