USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Orange Armenia–ի համար MNP համակարգի ներմուծումը կարժենա ընդհանուր շրջանառության 2%–ը. գլխավոր տնօրեն

17.07.2013, 15:30
Orange Armenia բջջային օպերատորի համար Բջջային հեռախոսահամարների տեղափոխության (Mobile Number Portability – MNP) համակարգի ներմուծումը կարժենա ընկերության ընդհանուր տարեկան շրջանառության 2 տոկոսը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Orange Armenia գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange Armenia–ի համար MNP համակարգի ներմուծումը կարժենա ընդհանուր շրջանառության 2%–ը. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորի համար Բջջային հեռախոսահամարների տեղափոխության (Mobile Number Portability – MNP) համակարգի ներմուծումը կարժենա ընկերության ընդհանուր տարեկան շրջանառության 2 տոկոսը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Orange Armenia գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

2012թ.–ին Orange Armenia–ի շրջանառությունը կազմել է մոտ 21 մլրդ դրամ։

Հունիսի 15-ից ուժի մեջ են մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության:

ՀՀ ՀԾԿՀ–ը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում սահմանեց MNP ծառայության կանոնները, որոնց համաձայն` տվյալ ծառայությունը բաժանորդների համար անվճար կլինի։

Ժելիբտերն ընդգծեց, որ համակարգի ներմուծման կապակցությամբ օպերատորը սակագները չի բարձրացնի։

«Սակագները չեն բարձրանա, այդ առումով ոչ մի մտավախություն չկա, դա միայն դրական կերպով կանդրադառնա բաժանորդների վրա»,– նշեց նա։

Ըստ ընկերության գլխավոր տնօրենի` հեռախոսահամարների տեղափոխությունը բաժանորդներին լրացուցիչ ազատություն կտրամադրի իր համար նախընտրելի օպերատորի ընտրության հարցում։

Ըստ փորձագետների գնահատականների` MNP–ի ներմուծումն օպերատորներից լրացուցիչ ներդրումներ կպահանջի հաշվետվության և բիլինգային համակարգերի ամբողջական փոխարինման համար։

Առաջին անգամ աշխարհում ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունը ներդրվել է 1995 թվականին Հոնկոնգում, իսկ բջջային հեռախոսներինը` 1997 թվականին Սինգապուրում։

Neustar Inc. Ամերիկյան ընկերության  (մասնագիտանում է NP-լուծումների ուղղությամբ)` 2011 թվականի տվյալներով, MNP–ն օգտագործվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարիներին ծրագրվում է ներդնել ևս 20 երկրում։

ԱՄՆ–ում, Տնտեսական հետազոտությունների Սթենդֆորդի համալսարանի տվյալներով, MNP–ի ներդրումից հետո կապի ծառայությունների սակագները նվազել են միջինը 4-4.5 տոկոսով, միաժամանակ բաժանորդների ծախսերի համախառն նվազումը կազմել է ամսական մոտ 120 մլն դոլար։

Եվրոպայում MNP–ի ներդրումից հետո արձանագրվել է բջջային կապի` միջինը 4–տոկոսանոց նվազում, ֆիքսված կապի` մինչև 11–տոկոսանոց նվազում։--0--