USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Orange Armenia–ի նոր բաժանորդները հաշիվը լիցքավորելիս հեռախոս նվեր կստանան

16.06.2014, 14:54
Կանխավճարային համակարգի բաժանորդները, ովքեր մինչև հուլիսի 31–ը կմիանան Orange Armenia–ի ցանցին  և կլիցքավորեն հաշիվը 12 հազար դրամով, հնարավորություն կստանան 1 դրամով ձեռք բերել Alcatel 1010 բջջային հեռախոս, երկուշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia–ի մարկետինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը։
Orange Armenia–ի նոր բաժանորդները հաշիվը լիցքավորելիս հեռախոս նվեր կստանան

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Կանխավճարային համակարգի բաժանորդները, ովքեր մինչև հուլիսի 31–ը կմիանան Orange Armenia–ի ցանցին  և կլիցքավորեն հաշիվը 12 հազար դրամով, հնարավորություն կստանան 1 դրամով ձեռք բերել Alcatel 1010 բջջային հեռախոս, երկուշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia–ի մարկետինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը։

Նրա խոսքերով` ծառայությունը հասանելի է նաև MNP ծառայության միջոցով Orange–ի ցանցին միացող բաժանորդների համար։

«Հաշվի վերալիցքավորման համար նախատեսված գումարը կարող է օգտագործվել 12 ամսվա ընթացքում Orange Armenia–ի ցանցում ցանկացած ծառայության դիմաց վճար կատարելու համար», – ասաց Մկրտչյանը։

«Orange Armenia» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն իր հերթին տեղեկացրեց, որ «ամառային առաջարկը» գործելու է նաև հետվճարային համակարգի բաժանորդների համար։

Մասնավորապես` Orange Armenia–ի նոր բաժանորդները, ովքեր մինչև օգոստոսի 31–ը 12 կամ 24 ամսով կբաժանորդագրվեն «Orangе Armenia»–ի Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ  հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան հավելյալ կանխավճարային SIM քարտ

«2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը  որը, թույլ կտա օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ  խոսել անսահմանափակ և անվճար», – ասել է Ժելիբտերը։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 – 411,69 դրամ)։ – 0—