USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Orange Armenia-ի` MNP միջոցով Բարև պլանին միացող բաժանորդները 50 հազար դրամի նվեր կստանան

03.04.2014, 19:06
Orange Armenia ընկերությունը նվերներ է պատրաստել Orange Բարև կանխավճարային սակագնային պլանին միանալ ցանկացող բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Orange Armenia-ի` MNP միջոցով Բարև պլանին միացող բաժանորդները 50 հազար դրամի նվեր կստանան

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը նվերներ է պատրաստել Orange Բարև կանխավճարային սակագնային պլանին միանալ ցանկացող բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչև մայիսի 3-ը կմիանան Orange Բարև կանխավճարային սակագնային պլանին, կստանան 50 000 դրամի նվեր՝ երկու տարվա ընթացքում ամսական 200 րոպե ցանցի ներսում զանգերի համար և 50 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ:

«Orange-ում մենք փորձում ենք ունենալ յուրաքանչյուր բաժանորդի պահանջմունքներին համապատասխան առաջարկների տեսականի, հատկապես հիմա, երբ մեկնարկած Համարների տեղափոխելիության ծառայությունը հնարավորություն է տալիս Orange-ի մեծ ընտանիքին միանալ առանց որևէ խոչընդոտի»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշված  րոպեներն ու շարժական ինտերնետի ծավալը ենթակա են սպառման 15 օրվա ընթացքում՝ տվյալ օրացուցային ամսվա շրջանակներում:

Orange-ի այն բաժանորդները, ովքեր արդեն ակտիվացրել են Orange Բարև սակագնային պլանը, և նրանք, ովքեր այլ սակագնային պլաններից կտեղափոխվեն Orange Բարև սակագնային պլան, նույնպես կարող են օգտվել առաջարկից՝ հավաքելով *250#:  Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ http://www.orangearmenia.am/promos/gift-for-joining-to-orange-hello/

Հայաստանում ապրիլի 1–ից ներդրվել է MNP համարների տեղափոխելիության ծառայությունը (Mobile Number Portability - MNP)։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—