USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Orange Armenia–ն MNP ծառայության գործարկման կապակցությամբ անակնկալներ է պատրաստել իր նոր բաժանորդների և Հայաստանի բնակիչների համար

01.04.2014, 16:36
Orange Armenia ընկերությունը երկրում ապրիլի 1–ից համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) գործարկման կապակցությամբ անակնկալներ է պատրաստել Հայաստանի բնակիչների, այդ թվում նաև իր նոր բաժանորդների համար, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange Armenia–ն MNP ծառայության գործարկման կապակցությամբ անակնկալներ է պատրաստել իր նոր բաժանորդների և Հայաստանի բնակիչների համար
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը երկրում ապրիլի 1–ից համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) գործարկման կապակցությամբ անակնկալներ է պատրաստել Հայաստանի բնակիչների, այդ թվում նաև իր նոր բաժանորդների համար, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։ 

«Այսօր մեծ օր է բջջային կապի համար։ MNP ծառայության ներդրումը հայ բաժանորդներին կտրամադրի ընտրության ազատություն և իր օպերատորին նկատմամբ հավատարմությունը ապացուցելու հնարավորություն։ Այս ծառայությունը թույլ է տալիս ընտրություն կատարել օպերատորների միջև` միաժամանակ պահպանելով հեռախոսահամարը», – ասել է Ժելիբտերը մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Այս կապակցությամբ նա տեղեկացրել է, որ ապրիլի 1–ից մինչև մայիսի 3–ը այն բաժանորդները, ովքեր կբաժանորդագրվեն 4000 դրամից սկսվող սակագնային պլաններից որևէ մեկին, բացի այդ սակագնային պլանների շրջանակներում գործող ծառայություններից կստանան նաև 150 հազար դրամ նվեր։ Բացի վերը նշվածից, Orange Armenia–ն իր նոր բաժանորդներին կնվիրի ամեն ամիս 60 րոպե ցանցից դուրս խոսելաժամանակ և 200 ՄԲտ շարժական ինտերնետ։ 

«Այս ամենը վերաբերում է ինչպես այն բաժանորդներին, ովքեր կցանկանան իրենց համարը տեղափոխել իր օպերատորներից Orange, այնպես էլ ընկերության նոր բաժանորդներին, ովքեր չեն օգտվում նշված սակագների ամենամսյա բաժանորդագրությունից», – ասել է նա։ 

Իսկ այն բաժանորդները, ովքեր կցանկանան միանալ պարզ սակագնին` ամսական ոչ մեծ վճարումով, Ժելիբտերի խոսքերով, կարող են միանալ վերջերս գործարկված
 «Արծիվ» սակագնային պլանին։ 

Իսկ ընկերության ամենավառ անակնկալներից մեկի մասին պատմել է Orange Armenia ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։ 

Նրա խոսքերով` այսօր երկար ճանապարհորդությունից հետո Երևան է ժամանել Orange–ի օդապարիկը։ Բոլոր ցանկացողները կարող են գնալ Ազատության հրապարակ և անվճար թռչել օդապարիկով։ 

Orange–ի օդապարիկը գործելու է Երևանում ապրիլի 1–7–ը ամեն օրը մինչև ժամը 19։00–ն, ինչից հետո երեք օրով կուղևորվի Գյումրի և Վանաձոր։ 

«Սա, երևի, Orange–ի ամենահաճելի անակնկալներից մեկն է», – եզրափակել է ընկերության մարկետինգի տնօրենը։

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—