USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Orange հիմնադրամը և ՀԱՆ–ն ապահովել են Կոտայքի մարզի 4.5 հազ.բնակիչների ակնաբուժական անվճար հետազոտություն

13.04.2015, 17:36
Կոտայքի մարզում արդեն մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2015 թ. ծրագիրը, որի շրջանակներում 3000 մեծահասակներ և 1500 երեխաներ արդեն անցել են անվճար ակնային զննումներ, հայտնում է Orange Արմենիա ընկերության մամուլի ծառայությունը։
Orange հիմնադրամը և ՀԱՆ–ն ապահովել են Կոտայքի մարզի 4.5 հազ.բնակիչների ակնաբուժական անվճար հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Կոտայքի մարզում արդեն մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2015 թ. ծրագիրը, որի շրջանակներում 3000 մեծահասակներ և 1500 երեխաներ արդեն անցել են անվճար ակնային զննումներ, հայտնում է Orange Արմենիա ընկերության մամուլի ծառայությունը։

Մարտի 30-ից ապրիլի 4-ը Աչքի շարժական հիվանդանոցը կայանել էր Եղվարդ քաղաքում և զննումների արդյունքում խորացված հետազոտության և հետագա միջամտության կարիք ունեցողներն այցելել են հիվանդանոց ու ստացել անվճար բուժօգնություն։

Աչքի շարժական հիվանդանոցը ներկայումս Աբովյան քաղաքում է և այստեղ կմնա միչև ապրիլի 18-ը, հաջորդ կայանը կլինի Հրազդան քաղաքը՝ ապրիլի 20-ից մայիսի 8-ը։

«Մեր գործըկերների հետ համատեղ «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնում ենք արդեն 5-րդ տարին անընդմեջ: Թեև այս ընթացքում ավելի քան 67 000 մարդ հասցրել է օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից՝ ցավոք, դեռևս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն տեսողական խնդիրներ և այս ծրագիրը շարունակելու կարիք կա, ինչը պատրաստվում ենք իրականացնել», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն իր հերթին հիշեցրեց, որ սա Աչքի շարժական հիվանդանոցի թվով 2-րդ ացն է Կոտայքի մարզ Orange Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, որի ընթացքում պլանավորվում է իրականացնել 450 խորացված հետազոտություն, 250 լազերային միջամտություն կամ վիրահատություն, ինչպես նաև կտրամադրվեն 100 ակնոցներ մեծահասակներին և 170 երեխաներին։ ԱՇՀ-ի հաջորդ կայանը կլինի Լոռու մարզը։

2011-2014 թվականններին ծրագրի շրջանակում ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա ակնային զննումներ են անցել, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: Ծրագիրը գործել է Հայաստանի ինը մարզերում, որոնցից Կոտայքի և Լոռու մարզում այս տարի կիրականցվի կրկնակի այցելություն, իսկ Շիրակի և Արագածոտնի մարզ աչքի շարժական հիվանդանոցը կայցելի երրորդ անգամ:

Orange հիմնադրամի հիմնական առաքելությունը հասարակության խոցելի շերտերին շփման համար հնարավորությունների ընձեռման միջոցով, ինչպես նաև գյուղական համայնքներին կայուն զարգացման նպատակով օժանդակելն է։ ՀԻմնադրամն օժանդակում է բարեգործական ծրագրերի իրականացումը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։

«Orange Armenia»–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100–տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) բջջային ցանցի և Ինտերնետի հասանելիություն։ -0-