Հայաստանում գործող բջջային օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել հեռախոսներն ու պլանշետները
31.03.2014,
18:13
Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability - MNP) ներդրման կապակցությամբ օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել պայմանագրով գնված հեռախոսներն ու պլանշետները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability - MNP) ներդրման կապակցությամբ օպերատորները պարտավոր կլինեն ապակոդավորել պայմանագրով գնված հեռախոսներն ու պլանշետները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և վերցրել հետևյալ սկզբունքը` այն օպերատորները, որոնք բաժանորդների հետ սուբսիդավորված առևտրի կամ ժամանակավոր պայմաններով պայմանագրեր են կնքել, պարտավորվում են ապակոդավորել արգելափակված պլանշետները և հեռախոսներն ապրանքի շուկայական գնի և արդեն վճարված գումարի միջև տարբերությունը վճարելիս, եթե պայմանագրի ժամկետները դեռ չեն լրացել»,– ասաց Սամվել Արաբաջյանը երկուշաբթի ասուլիսում։
Ըստ նրա, եթե պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, ապա օպերատորը պարտավորվում է միանգամից ապակոդավորել սարքերը, և այդ ընթացակարգի առավելագույն ժամկետը պետք է կազմի ոչ ավելի, քան 3 աշխատանքային օր, իսկ բարդ տեխնիկական խնդիրների առկայության դեպքում` մինչև 5 աշխատանքային օր։
Նա նշեց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջջային կապի օպերատորի կոդավորած հեռախոսների և պլանշետների օգտագործումը մի շարք երկրներում MNP ծառայությունից օգտվելու խոչընդոտ է պայմանագրով նախատեսված ժամանակավոր պարտավորությունների առկայության պատճառով։ Այդ պատճառով տեխնիկայի ապակոդավորման ընթացակարգն անվճար պետք է լինի։
Բացի այդ, ՀԾԿՀ անդամն ավելացրեց, որ եթե բաժանորդին վաճառվել է որոշակի ժամկետով և պայմաններով կոդավորված սարք, ապա ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքավորումները, որոնց ապակոդավորումը արտադրողի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, օպերատորի կողմից պետք է ապահովվի առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Օպերատորները պետք է ապակոդավորեն նաև իրենց մոտ վաճառվող սարքավորումները։
Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:
Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։ -0-