Հայաստանի բջջային կապի ավելի քան 4 հազար բաժանորդ մեկ ամսվա ընթացքում օգտվել է բջջային հեռախոսահամարի տեղափոխման ծառայությունից
15.05.2014,
14:38
Հայաստանի բջջային կապի ավելի քան 4 հազար բաժանորդ մեկ ամսվա ընթացքում օգտվել է բջջային հեռախոսահամարի տեղափոխման ծառայությունից (MNP), «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բջջային կապի ավելի քան 4 հազար բաժանորդ մեկ ամսվա ընթացքում օգտվել է բջջային հեռախոսահամարի տեղափոխման ծառայությունից (MNP), «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։
MNP ծառայությունը Հայաստանում գործարկվել է 2014 թ.–ի ապրիլի 1–ից։ Այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսահամարը փոխելու անցնել մի օպերատորից մյուսին։
«Առաջին ամսվա արդյունքում բոլոր երեք օպերատորների միջև ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 4 հազար բաժանորդ, որից մոտ 1500-1600–ը բաժին է ընկնում մեկ ընկերությանը, որն առաջ է մնացած մրցակիցներից», – ասել է Արաբաջյանը։
Խոսելով համակարգի գործունեության մասին` ՀԾԿՀ–ի անդամը նշել է, որ համակարգը տեխնիկապես որևէ խնդիր չունի, և բոլոր գործընթացներն իրականացվում են ժամանակին։
«Առաջին երկու օրվա ընթացքում որոշակի տեխնիկական բարդություններ եղան, որոնք լուծվեցին ընկերությունների կողմից բավականին օպերատիվ կերպով, ինչից հետո համակարգը գործում է կատարյալ ռեժիմում», – ասել է Արաբաջյանը։
ՀԾԿՀ–ի տվյալներով` Հայաստանում MNP ծառայության գործարկումն 15–20 անգամ էժան է արժեցել, քան Վրաստանում։ Մրցույթը հայտարարվել էր «Բջջային համարների տեղափոխելիության ծառայություններ մատուցող օպերատորների միության» կողմից, որտեղ ներառված են Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորները։
Միաժամանակ ավելի վաղ Orange Armenia ընկերության գլխավոր տնօրենը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել էր, որ MNP ծառայության ներդրումը Orange Armenia–ի համար կարժենա մոտ 1 մլն եվրո։
Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։
Վերջին տարիների ուսումնասիրությունների տվյալների համաձայն` MNP ծառայությունը օգտվում է ցանցերի մոտ 1,5 տոկոս բաժանորդ։
Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում։ –0–