USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

MNP www.1qayl.am ծառայությունների մասին տեղեկատվական կայքի դիտումների քանակը 30 հազարից անցել է. Orange Armenia–ի գլխավոր տնօրեն

01.04.2014, 14:45
Հայաստանում համարների տեղափոխելիության MNP ծառայության գործարկման նախաշեմին հատուկ գործարկված www.1qayl.am լրատվական կայքում դիտումների թիվը գերազանցել է 30 հազարը, լրագրողներին հայտնեց Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
MNP www.1qayl.am ծառայությունների մասին տեղեկատվական կայքի դիտումների քանակը 30 հազարից անցել է. Orange Armenia–ի գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համարների տեղափոխելիության MNP ծառայության գործարկման նախաշեմին հատուկ գործարկված www.1qayl.am լրատվական կայքում դիտումների թիվը գերազանցել է 30 հազարը, լրագրողներին հայտնեց Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

«Հայաստանի բնակչության մեկ տոկոսը մտել է կայք և ծանոթացել MNP–ի վերաբերյալ տեղեկությունը»,– ասուլիսի ընթացքում ասաց Ժելիբտերը։ 

Նա հայտնեց նաև, որ թեժ գծի 055 000222 հատուկ համարին ստացված զանգերը գերազանցել են 7 հազարը։ 

MNP–ն բջջային հեռախոսահամարի պահպանման անվճար ծառայություն է մեկ օպերատորից մյուսին անցնելու դեպքում` Mobile Number Portability։

MNP ծառայության մեկնարկի կապակցությամբ Orange Armenia–ն անցել է հասարակական իրազեկման արշավի։ Դրա շրջանակում ստեղծվել և մարտի 11–ին գործարկվել է www.1qayl.am հատուկ կայքը և թեժ գիծը։ Կայքում կարելի է գտնել բջջային կապի համարների տեղափոխելիության մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև առցանց ռեժիմով հարցեր հղել, հետադարձ զանգ պատվիրել։ Այն բաժանորդները, ովքեր կորոշեն իրենց համարը տեղափոխել Orange ցանց, կարող են նախապես գրանցվել կայքում։

Ժելիբտերը նշեց, որ կայքում արդեն գրանցվել են Orange Armenia–ի ծառայություններին անցնել ցանկացողները` չհստակեցնելով նրանց թիվը։ «Սակայն երեքշաբթի ժամը 10։00–ի դրությամբ, Orange գրասենյակներում ներկայացվել է սովորական բաժանորդների 12 հայտ, ինչպես նաև մեկ ավելի խոշոր կորպորատիվ հաճախորդի հայտ»,– ասաց նա։ 

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Ժելիբտերը նշեց, որ դժվարանում է կանխատեսումներ կատարել MNP ծառայությունից օգտվել ցանկացողների թվի վերաբերյալ։ «Դժվար է հղում կատարել համաշխարհային փորձին, քանի որ Ֆինլանդիայում ծառայության ներդրումից հետո դրանից օգտվել է բնակչության 0.5 տոկոսը, իսկ Թուրքիայում` 22 տոկոսը»,– ասաց նա։ 

Կայքը և թեժ գծի համարը, ըստ նրա, կշարունակեն գործել տեղեկատվական նպատակներով։ 055 000222 թեժ գիծը և առցանց ռեժիմով հարց տալու հնարավորությունը հասանելի կլինի 24 ժամ։ 

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։   
Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում: 

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—