USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

MNP ծառայության միջոցով Orange Armenia-ին միացած և Orange-ից այլ օպերատորների ցանց տեղափոխված հաճախորդների թվի հարաբերակցությունը կազմում է 5:1. Ժելիբտեր

15.04.2014, 14:31
Այլ օպերատոների ցանցից համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) միջոցով դեպի Orange Armenia տեղափոխված և Orange-ը լքած ու այլ օպերատորների ցանցեր տեղափոխված հաճախորդների թվի հարաբերակցությունը կազմում է 5:1, «ԱՌԿԱ» գործակալությանը հյատնեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
MNP ծառայության միջոցով Orange Armenia-ին միացած և Orange-ից այլ օպերատորների ցանց տեղափոխված հաճախորդների թվի հարաբերակցությունը կազմում է 5:1. Ժելիբտեր

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այլ օպերատոների ցանցից համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) միջոցով դեպի Orange Armenia տեղափոխված և Orange-ը լքած ու այլ օպերատորների ցանցեր տեղափոխված հաճախորդների թվի հարաբերակցությունը կազմում է 5:1, «ԱՌԿԱ» գործակալությանը հյատնեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

MNP–ն բջջային հեռախոսահամարի պահպանման անվճար ծառայություն է մեկ օպերատորից մյուսին անցնելու դեպքում` Mobile Number Portability։
 
«Փաստորեն, դա ընտրության ազատության տրամադրում է։ Ոչ միայն այլ օպերատորների` Beeline-ի կամ VivaCell-ի բաժանորդներն են տեղափոխվում Orange, այլև Orange-ի հաճախորդները մյուս օպերատորների ծառայությունները փորձելու հնարավորություն ունեն։ Հինգ հաճախորդ գալիս է մեզ մոտ, մեկը գնում է այլ օպերատորի մոտ, և դա նորմալ հարաբերակցություն է»,- ասաց Ժելիբտերը երեքշաբթի։

Նա հայտնեց, որ MNP ծառայության ներդրման առաջին 15 օրերին Orange տեղափոխվելու համար ընկերության սպասարկման կետերում այլ օպերատորների շուրջ 150-200 բաժանորդ է դիմում գրել։ Նրա խոսքերով` դա համապատասխանում է իրենց ակնկալիքներին, և ծառայությունը լիովին արդարացրել է իրեն։  

Ժելիբտերը նշեց, որ նոր հաճախորդների` իրենց նախկին օպերատորների ցանց հետ դառնալու դեպքեր այս ընթացքում չեն եղել։

Նա նաև ընդգծեց, որ MNP համակարգը հիանալի է աշխատում, և «Շարժական համարների տեղափոխելիության ծառայություններ մատուցող օպերատորների միության» կողմից ներդրված տեխնիկական լուծումներն աշխատում են առանց որևէ խափանման։

«Ընդհանուր առմամբ` մեկ օպերատորից մյուսին տեղափոխման գործընթացը տևում է մեկ օր, սակայն որոշ դժվար դեպքերում, երբ հաճախորդը հստակ չգիտի, թե ում անունով է իր գրանցումը, երկու օր է պահանջվում փաստաթղթերը կազմելու համար։ Մնացած դեպքերում այդ գործընթացը շատ հեշտ է»,- ասաց նա։  

Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—