USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդներ դարձած «Ֆորտունա» խաղարկության մասնակիցները միջանկյալ մրցանակներ ստացան

31.07.2014, 16:53
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) պարգևատրեց «Ֆորտունա» խաղարկությանն առաջինը գրանցված և MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդներ դարձած երեք բաժանորդների, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդներ դարձած «Ֆորտունա» խաղարկության մասնակիցները միջանկյալ մրցանակներ ստացան

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) պարգևատրեց «Ֆորտունա» խաղարկությանն առաջինը գրանցված և MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդներ դարձած երեք բաժանորդների, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Երեք հաղթողներ ստացան Samsung Galaxy S4 սմարթֆոններ։«Beeline–ի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր խաղարկությանը մասնակցելու, ինչպես նաև նրա համար, որ փոխելով Ձեր օպերատորին  նախընտրել եք Beeline–ի պարզ և հարմար ծառայությունները։ Շնորհավորում եմ Ձեզ, թող ֆորտունայի ժպիտը ուղեկից լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքումե,- նշեց Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։

«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին և կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ և հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա:


Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդներն իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 և ավելի դրամ վճարելու դեպքում: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչև յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։  

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Մրցանակների խաղարկությունը կանցկացվի հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերով։

Գովազդային վիճակախաղի գրանցումը և մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետև՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։  Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքից։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–