USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

MNP ծառայության գործարկման երկու ամսվա ընթացքում Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ

03.06.2014, 16:51
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ամփոփում է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները և հայտնում, որ սկսած սույն թվականի ապրիլի 1-ից մինչև օրս Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ, հաղորդում է ընկերուպթյան մամուլի ծառայությունը։
MNP ծառայության գործարկման երկու ամսվա ընթացքում Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ամփոփում է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները և հայտնում, որ սկսած սույն թվականի ապրիլի 1-ից մինչև օրս Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ, հաղորդում է ընկերուպթյան մամուլի ծառայությունը։

MNP ծառայությունը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 1–ին  և հնարավորություն է ընձեռում դառնալ Հայաստանում գործող ցանկացած օպերատորի բաժանորդ՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը և կոդը։

Յոթ տասնյակից ավել բաժանորդ օգտվել է համարների տեղափոխելիության ծառայությունից, սակայն կրկին վերադարձել է Beeline ցանց և այժմ օգտվում է «ԱրմենՏել» ընկերության ծառայություններից։
 
«Ինձ համար շատ ուրախալի է այն հանգամանքն, որ Beeline ցանցին միանում են թվով ավելի շատ բաժանորդներ  քան հեռանում են։ «Պարզ, հարմար, Քեզ համար» ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների և ծառայությունների մատուցման ժամանակ», - ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաեւ  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։

«ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երեւանում 25 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ եւ 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։

«ԱրմենՏել» ընկերությունը Beeline ապրանքանիշը Հայաստանում ներկայացնելու առաջին իսկ օրից կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցությունը հայտարարել է իր սոցիալական ծրագրերի առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սկսած, 2008թ–ից իրականացվել են ավելի քան հարյուր ծրագիր՝ ուղղված Հայաստանում կրթության աջակցմանը։  --0--