USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Microsoft–ը Windows կվերադարձնի լեգենդար խաղերը

18.05.2015, 14:36
Microsoft–ը Windows կվերադարձնի «Սակրավոր», «Գլխաշոր» և «Փոսիկ» խաղերը, դրանք բոլոր կներառվեն Windows 10 օպերացիոն համակարգում, որը կթողարկվի 2015 թ.–ի ամռանը, նշվում է ընկերության բլոգում։
Microsoft–ը Windows կվերադարձնի լեգենդար խաղերը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը Windows կվերադարձնի «Սակրավոր», «Գլխաշոր» և «Փոսիկ» խաղերը, դրանք բոլոր կներառվեն Windows 10 օպերացիոն համակարգում, որը կթողարկվի 2015 թ.–ի ամռանը, նշվում է ընկերության բլոգում։

Բացի նշված խաղերից, Windows 10–ում կներկայացվի նոր խաղ` Candy Crush Saga–ն, որը մշակել է King–ը։ Խաղի ժամանակ պետք է տախտակի վրա տեղաշարժել կոնֆետներն այնպես, որպեսզի ստացվի նույնանման քաղցրավենիքի երեք կամ ավելի հավաքածու։ Եթե մեկ գծով շարվում են երեք կոնֆետներ, ապա դրանք ոչնչանում են, և դրանց փոխարեն հայտնվում են ներքևում գտնվող կոնֆետները։ Եթե օգտատերը մեկ գծով հավաքում է երեք կոնֆետից ավելի, ապա նա բոնուս է ստանում։ Խաղի նպատակն է հավաքել միավորներ, քանդել արգելափակված քառակուսիները կամ առարկաները տեղափոխել մինչև դաշտի ստորին հատված։

Candy Crush Saga–ն նման է «Փայլաքարերի մոլորակին» և «Մոնտեզումային»։ Այն ամենահայտնի բջջային խաղերից է, հասանելի է Android, iOS օպերացիոն պլատֆորմների համար։ 2014 թ.–ի դեկտեմբերից այն հասանելի է նաև Windows Phone–ի համար։ Android պլատֆորմի համար խաղը ներբեռնվել է գրեթե 12 միլիոն անգամ։ –0–