USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

IT-միգրանտների ներգրավումը ՌԴ–ում ոլորտի հետընթաց կբերի. փորձագետ

25.10.2013, 18:26
Հաղորդակցության և կապի նախարարության` միգրանտների ներգրավման վերաբերյալ առաջարկը ծառայությունների որակի անկում կբերի, կհանգեցնի որակավորված աշխատուժի և IT-ճյուղի հետընթացի, գրում է  Digit.ru–ն` վկայաբերելով  Հաղորդակցության և կապի նախկին փոխնախարար, Տեղեկատվական ժողովրդավարության հիմնադրամի նախագահ Իլյա Մասուխին։
IT-միգրանտների ներգրավումը ՌԴ–ում ոլորտի հետընթաց կբերի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաղորդակցության և կապի նախարարության` միգրանտների ներգրավման վերաբերյալ առաջարկը ծառայությունների որակի անկում կբերի, կհանգեցնի որակավորված աշխատուժի և IT-ճյուղի հետընթացի, գրում է  Digit.ru–ն` վկայաբերելով  Հաղորդակցության և կապի նախկին փոխնախարար, Տեղեկատվական ժողովրդավարության հիմնադրամի նախագահ Իլյա Մասուխին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Digit.ru–ն, ուրբաթ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարական հանձնաժողովի նիստում Հաղորդակցության և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը ռուսական IT-ոլորտի կադրային խնդրի հաղթահարման քայլերից մեկը համարում է օտարերկրացի մասնագետներին դեպի երկիր ներգրավելը։
 
«Տեղեկատվական հանրություն» պետական ծրագրի հիմնական առաջնահերթություններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն է, և այդ կապակցությամբ ինձ բավականին տարօրինակ թվաց Հաղորդակցության և կապի նախարարության առաջարկությունը` տվյալ հարցը միգրանտների միջոցով լուծելու վերաբերյալ»,– ասել է Մասուխը։

Նրա խոսքով, չնայած Էլեկտրակապի միջազգային միության` տեղեկատվական հանրության զարգացման` վերջերս հրապարակած վարկանիշում  Ռուսաստանը մի քանի հորիզոնական է կորցրել և 40–րդ տեղից տեղափոխվել է 38–րդը, կրթական կադրերի որակի ենթավարկանիշում այն զբաղեցնում է 23–րդ տեղը, և ոչ մի երկիր, որից Հաղորդակցության և կապի նախարարությունն առաջարկում է միգրանտներ ներգրավել, չկա մեկը, որը մոտ լինի մեր երկրի հորիզոնականներին։

«Տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայում ավելի շատ որակ են, քան քանակ։ Ռուսական «Յանդեքս», ABBYY և «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները, որոնց աշխատակիցների քանակն այնքան էլ մեծ չէ, հաջողության են հասնում որակյալ ծառայությունների օգնությամբ»,– ընդգծել է Մասուխը։ -0-