USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը. ինչպես արագ և հեշտ առցանց վճարումներ կատարել BeeMoney-ի օգնությամբ

15.04.2020, 11:53
Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը.  ինչպես արագ և հեշտ առցանց վճարումներ կատարել BeeMoney-ի օգնությամբ
Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը.  ինչպես արագ և հեշտ առցանց վճարումներ կատարել BeeMoney-ի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի ու դրա տարածման վտանգի պատճառով մարդիկ ստիպված են մնալ տանը, ինչը շատ անհարմար է: Եթե մթերք գնելու համար խանութ կամ դեղատուն գնալը դեռ թույլատրվում է, ապա մնացած այցերը պետք է չեղարկել, քանի որ երկրում այլ կառույցներ չեն աշխատում: Իսկ ի՞նչ անել, եթե անհրաժեշտ է վճարել, օրինակ, կոմունալները, կամ գումար փոխանցել, համալրել հեռախոսի հաշիվը կամ վճարել ինտերնետ ծառայությունների դիմաց, որոնք հիմա ավելի պահանջված են դարձել: Կան առցանց վճարման տարբեր եղանակներ, որոնցից կարելի է օգտվել: Քննարկում ենք և ներկայացնում դրանց օգտագործման եղանակը:

Այսօր ի՞նչ առցանց ծառայություններ են պահանջված

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.1

Այսօր բազմաթիվ բանկեր գործարկում են տարբեր առցանց ծառայություններ, որոնց միջոցով կարելի է վճարումներ կատարել: Օրինակ, ինտերնետ բանկինգը, որից օգտվելու համար պետք է մտնել ընկերության կայք՝ կատարելով մի քանի գործողություն բանկային քարտով, մուտքագրելով տվյալները, PIN-ը և CVV կոդը, ինչից հետո պետք է մուտքագրել հաստատման կոդը, որն ուղարկվում է ձեր հեռախոսահամարին:

Ընդ որում բոլոր տվյալները պետք է մուտքագրել ամեն անգամ գործարք կատարելիս, ինչն այնքան էլ հարմար չէ, ընդ որում անհրաժեշտ է միշտ ձեռքի տակ ունենալ բանկային քարտը: Կարելի է, իհարկե, օգտագործել մոբայլ բանկինգը, բայց որոշ բանկերի դեպքում այն վճարովի է, իսկ առանձին դեպքերում պահանջվում է բանկի մասնաճյուղում հայտ լրացնել, որը ներկա պայմաններում անհնար է: Կան նաև էլեկտրոնային վճարման այլ եղանակներ, օրինակ, էլեկտրոնային դրամապանակներ, բայց այստեղ անհրաժեշտ է վճարային տերմինալ` հաշվի համալրման համար: Այնումենայնիվ, լուծում կա, և դա Հայաստանում Beeline հեռահաղորդակցական օպերատորի կողմից առաջարկվող BeeMoney էլեկտրոնային դրամապանակն է:

Ի՞նչ է BeeMoney-ն

BeeMoney-ն էլեկտրոնային դրամապանակ է, որը պարզեցնում է թվային աշխարհում ֆինանսական շղթան՝ դարձնելով վճարումները պարզ, արագ և մատչելի: Այն հերթական հավելված չէ, որը պարզապես տեղ է զբաղեցնելու ձեր հեռախոսում՝ բջջային ծառայությունների դիմաց անհրաժեշտ վճարումները կատարելու համար: Սա մասշտաբային հավելված է, որը հնարավորություն է ընձեռում կատարել ավելի քան 150 վճարում: Այն ամբողջովին անվճար է, չի պահանջում միջնորդավճար ինչպես ARCA համակարգի բանկային քարտով, այնպես էլ BeeMoney կամ Easypay դրամանակներով հաշվի համալրման դիմաց:

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.2

Ի՞նչ ծառայությունների դիմաց կարելի է վճարել BeeMoney–ի միջոցով

Հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալները, կատարել վճարումներ բջջային և ֆիքսված հեռախոսակապի, տան ինտերնետի և հեռուստատեսության համար։ Բացի այդ, այն հնարավորություն է տալիս մարել վարկերը, կատարել տարբեր պետական վճարներ, վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները։ Ավելին, հավելվածի միջոցով կարելի է ուղարկել ԱՊՊԱ–ի ձևակերպման հայտ, վճարել ապահովագրության համար, ինչպես նաև կատարել խաղադրույք բուքմեյքերական գրասենյակներում։

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.3

Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային դրամապանակը

BeeMoney էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար պետք չէ ինչ–որ տեղ գնալ, պետք է պարզապես ներբեռնել հավելվածը GooglePlay–ից կամ AppStore–ից և մուտք գործել համակարգ։ Առաջին անգամ մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցվել` մուտքագրելով հեռախոսահամարն ու ծածկագիր։ Հաստատումից հետո Ձեզ հասանելի կլինի դրամապանակի գլխավոր էջը: Գլխավոր էջում կարող եք տեսնել հաշվեկշիռը, համալրել հաշիվը, կատարել վճարումներ և փոխանցումներ, տեսնել վճարումների պատմությունը և այլն։ Բացի այդ, այդ էջում Դուք կտեսնեք դրամապանակի ծանուցումներ, ինչպես նաև կկարողանաք ծանոթանալ բոնուսային միավորներին տարբեր ակցիաների անցկացման ժամանակ։

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.4

Ինչպե՞ս համալրել հաշիվը

Դուք արդեն համակարգում եք, և առաջին հերթին, անհրաժեշտ է համալրել հաշիվը։ Դրա համար կա մի քանի միջոց։ Օրինակ կարող եք համալրել էլեկտրոնային դրամապանակի հաշիվը քարտի միջոցով։ Դրա համար պետք է գլխավոր մենյուոմ սեղմել «Հաշվի համալրում» կոճակը և ընտրել «Ավելացնել քարտը» կոճակը։ Բազմաթիվ ծառայություններից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է անցնել նույնականացում, ինչի համար պետք է գլխավոր էջում մուտք գործել «Նույնականացում» բաժին և մուտքագրել տեղեկատվություն քարտի մասին։ Կցելով բանկային քարտը «Նույնականացում» բաժնում` Դուք կարող եք արագ լիցքավորել հաշվեկշիռը՝ պահպանելով քարտը որպես երկրորդական վճարամիջոց։ Կարող եք համալրել հաշիվը նաև EasyPay վճարային տերմինալների միջոցով` էլեկտրոնային դրամապանակների բաժնում ընտրելով BeeMoney–ն, մուտքագրելով գումարն ու հեռախոսահամարը, որով գրանցված է դրամապանակը։

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.5

Ինչպե՞ս վճարել

BeeMoney-ով վճարում կատարելու համար պետք է ընտրել «Վճարումներ» բաժինը, անհրաժեշտ վճարման կամ փոխանցման տեսակը, լրացնել տվյալները (օրինակ՝ բաժանորդի համարը, եթե խոսքը կոմունալ վճարումների մասին է) և վճարվող գումարը։ Դրանից հետո պետք է ընտրել վճարման միջոցը`միանգամից ձեր բանկային քարտից կամ էլեկտրոնային դրամապանակի հաշվից։ Ավելին, այն վճարումները, որոնք դուք կատարում եք կանոնավոր, կարող եք կատարել մեկ հպումով՝ նախօրոք ավելացնելով այն «Նախընտրելի վճարումներ» բաժնում՝ առանց տեղեկության կրկնակի մուտքագրման։ Նախընտրելի վճարումների ցանկ ստեղծելու համար անհրաժեշտ է գլխավոր էջում «Նախընտրելիներ» բաժնում սեղմել «+» նշանը, ընտրել տվյալ վճարումը կամ փոխանցումը, լրացնել վճարման տեղեկությունները, սեղմել «Ավելացնել Նախընտրելիներում» կոճակը։

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.6

Բացի այդ, համակարգը թույլ է տալիս կատարել Խմբային վճարումներ, ինչի հաշվին դուք կարող եք զգալիորեն խնայել ձեր ժամանակը։ Վճարումները կարող եք խմբավորել ըստ տեսակների, օրինակ՝ «Կոմունալ վճարումներ», «Բջջային կապ», «Վարկեր» և այլն ու վճարել ընդհանուր ֆորմատով՝ վճարելով տվյալ խմբում բոլոր պարտքերը։ Խմբեր կարելի է ստեղծել «Նախընտրելիներ» բաժնի ծառայությունների ցանկից՝ սեղմելով վճարման կամ փոխանցման վրա, ընտրելով «Ավելացնել խումբ» տարբերակը, փոխելով անվանումը և պահպանելով։

Բայց սա դեռ ամենը չէ։ Առավել մոռացկոտների համար, ովքեր մոռանում են ժամանակին կատարել վճարումները, BeeMoney-ն ներկայացնում է «Պարբերական վճարումներ» գործիքը։ Լրացնելով անհրաժեշտ դաշտերը, կարգավորելով վճարման պարբերականությունը, վճարումները ավտոտմատ կերպով կկատարվեն նշված օրը մուտքագրված գումարով կամ պարտքի չափով։

inch_e_elektronayin_dramapanaky_beemoney_ - рис.7

Իսկ կարելի՞ է փոխանցումներ կատարել մտերիմներին

BeeMoney հավելվածը նաև թույլ է տալիս ակնթարթային փոխանցումներ կատարել ձեր մտերիմների էլեկտրոնային դրամապանակին։ Դրա համար անհրաժեշտ է միայն մուտքագրել հեռախոսահամարը և անհրաժեշտ գումարը։ Իսկ եթե ձեր մտերիմները դեռ չունեն BeeMoney էլեկտրոնային դրամապանակ, ապա նրանք կստանան SMS հաղորդագրություն ներբեռնման հղումով և կկարողանան օգտագործել գումարը գրանցվելուց հետո։ Ի դեպ կոմունալ վճարումների, կապի ծառայությունների և BeeMoney մեկ հաշվից մյուս հաշվի լիցքավորումը կատարվում է 0% միջնորդավճարով։-0-