USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգ` տելեկոմ–բիզնեսի ընդլայնման լուծում

21.09.2022, 14:01
Bercut ռուսական մշակողի պրոդուկտների գծով մենեջեր Դանիիլ Ֆեդոտովը խոսել է IN@Voice բիլինգային կոնվերգենտային համակարգի հնարավորությունների և դերի մասին մրցունակ թվային պրոդուկտների և օպերատորների էկոհամակարգերի ստեղծման գործում
IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգ` տելեկոմ–բիզնեսի ընդլայնման լուծում
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ավելի քան 27 տարի թվային վերափոխման ոլորտում ընկերությունների տեխնոլոգիական գործընկեր Bercut ռուսական մշակողի պրոդուկտների գծով մենեջեր Դանիիլ Ֆեդոտովը խոսել է IN@Voice բիլինգային կոնվերգենտային համակարգի հնարավորությունների և դերի մասին մրցունակ թվային պրոդուկտների և օպերատորների էկոհամակարգերի ստեղծման գործում։

Ժամանակակից աշխարհը մշտապես փոխվում է` ներկայացնելով նորանոր պահանջներ թվային ծառայությունների որակի հարցում։ Այսօր բաժանորդներն ընկալում են օպերատորին որպես տարատեսակ թվային ծառայությունների ձեռք բերման միասնական կետ, ինչը պահանջում է գերճկունություն։ Շուկայում մրցունակության պահպանման և բիզնեսի շահութաբերության ավելացման համար օպերատորները պետք է կանոնավոր կերպով բավարարեն վերջնական սպառողի պահանջարկը։ Այլ կերպ ասած, կապի օպերատորը պետք է պատրաստ լինի ակնթարթորեն տրամադրել առավելագույն հնարավորություններ` անկախ հանգամանքներից և բաժանորդի կողմից նախատեսված ակտիվությունից։

Accenture ընկերության հեռախոսային հարցումներից մեկում թվային պրոդուկտների և ծառայությունների մատակարարները կարծիք են հայտնել , որ նոր ծառայությունների ստեղծման և տրամադրման գործում մանևրելու կաշկանդվածության գործոններն են հիմնականում ենթակառուցվածքային սահմանափակումները, մասնավորապես, բիլինգային համակարգի հնարավորությունները։

Հարցվածների 60%–ի կարծիքով, կոնվերգենտային բիլինգի առկայությունը (տրաամդրվող բոլոր ծառայությունների միասնական հաշվարկի համակարգ) առանցքային պայման է հեռահաղորդակցական բիզնեսի զարգացման համար բարձր մրցունակություն ունեցող և փոփոխվող շուկայում։

Դանիիլ Ֆեդոտով. «IN@Voice Bercut կոնվերգենտային բիլինգային համակարգը համալիր BSS լուծում է (Business Support System/Operation Support System)։ IN@Voice–ն ապահովում է ծառայությունների սակագնայնությունը, պահպանում է տեղեկատվություն բաժանորդների, սակագնային պլանների և ծառայությունների մասին, մշակում է բազմաթիվ գործարքներ, որոնք կապված են սակագների և հաշիվների տրամադրման հետ, ինչպես նաև օգնում է ձևավորել փոխադարձ հաշվարկներ գործընկերների և ծառայությունների մատակարարների հետ»։

Bercut–ի գործընկերն են թվային պրոդուկտների և ծառայությունների խոշոր ինտեգրված փրովայդերներ, որոնք ամեն օր սպասարկում են միլիոնավոր վերջնական սպառողների։ Այս կապակցությամբ լուծումն առաջին հերթին ուղղված է tier 2, tier 1 ծառայությունների մատակարարներին, որոնք բիզնես են վարում triple-play և quad-play հայեցակարգերի շրջանակում։ Սակայն IN@Voice–ի մոդուլային ճարտարապետությունը թույլ է տալիս ընտրել կոմպլեկտավորում և իրականացնել բիլինգի բացառիկ մատակարարում` հաշվի առնելով tier 3 և tier 4 մակարդակների կապի օպերատորների պահանջները, ինչի շնորհիվ IN@Voice–ը դառնում է բացառիկ լուծում Tier Classification տարբեր մակարդակների օպերատորների համար։

Tier Classification–ը ներկառուցվում է օպերատորի ՏՏ լանդշաֆտի մեջ, աշխատում է պատրաստի ինտեգրումների հետ և պարունակում է մի շարք լրացուցիչ մոդուլներ։ BSS համակարգերրը ձևավորում են ծառայությունների մի ամբողջ շարք միջուկի շուրջ, որը բիլինգային համակարգն է։

in_voice_ - рис.1


Bercut–ի բիլինգային համակարգը բարձր ծանրաբեռնվածությամբ մասշտաբացվող լուծում է, որն ապահովում է օպերատորի տարաբնույթ կոնվերգենտային առաջարկները։ IN@Voice բազայում կապի մատակարարները ձևավորում են բաժանորդային բազայի սեգմենտավորում, իրականացնում են օպտիմալ սակագնային պլանների և անհատական առաջարկների ընտրություն կոնկրետ սեգմենտի համար, ստեղծում են ունիկալ, պահանջված ծառայություններ, ինչպիսիք են` րոպեների և ԳԲ–ների լրացուցիչ փաթեթներ (հիմնական փաթեթի սպառման դեպքում), չօգտագործված տրաֆիկի տեղափոխում/փոխանակում և վաճառք, խմբակային զեղչեր բաժանորդների համար և այլն։

Սակագնային կոնստրուկտոր

IN@Voice Bercut բիլինգային համակարգի առավելություններից մեկը «սակագնային կոնստրուկտորի» ֆունկցիոնալության առկայությունն է, ինչը նշանակում է, որ հնարավոր է միասնական սակագնային պլանի շրջանակում սակագնայնացնել օպերատորի և նրա գործընկերների բջջային կապի, լայնաշերտ ինտերնետի ծառայությունները, թվային պրոդուկտները։

Դանիիլ Ֆեդոտով.«Սակագնային կոնստրուկտորը» թույլ է տալիս բավարարել թիրախային լսարանի տարբեր սեգմենտների պահանջները և ընդլայնել թվային պրոդուկտների էկոհամակարգը, որոնք բաժանորդներին տրամադրվում են մեկ սակագնային պլանի հիման վրա։ Համակարգը նախատեսում է տարբեր կախվածությունների կարգավորման հնարավորություն` AI–ի (artificial intelligence — արհեստական բանականություն) կիրառմամբ։

Արհեստական բանականությունը համախմբում է բաժանորդների տվյալները, որոնք հետագայում հաշվի են առնվում օպտիմալ առաջարկի ընտրության ժամանակ։ Հիմնվելով մի շարք հատկանիշների վրա (սեռ, տարիք, սպառման ոլորտ, ներկայության տարածաշրջան և այլն)` օպերատորը կարող է ձևավորել CJM (customer journey map) և հիպոթեզներ այն մասին, թե բաժանորդն ապագայում ինչ գործողություններ կձեռնարկի։

AI–ի կիրառման օրինակներ
  1.  6 ամսվա ընթացքում բաժանորդն օգտվել է մի շարք ծառայություններից իր սակագնային պլանի շրջանակում։ Վերլուծելով բաժանորդի վարքագծի մոդելը` համակարգը բացահայտել է մի շարք օրինաչափություններ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ բաժանորդին անհրաժեշտ է ավելի շատ data–տրաֆիկ և ավելի քիչ ձայնային կապ։ Հաճախորդին առաջարկվում է անցնել սակագնային պլանի, որը համապատասխանում է սպառման իր մոդելին։ Պարամետրերը, որոնցով որոշվում է օպտիմալ սակագնային առաջարկը, կարող են լինել անհատական։ Օպերատորը կարող է վերլուծել, թե բաժանորդն ամսական որքան է ծախսում կապի ծառայությունների վրա, որոշի նաև, թե ինչ կանոնավորությամբ է նա համալրում հաշվեկշիռը, ուսումնասիրի, թե կոնկրետ ինչ ծառայություններից է առավել հաճախ օգտվում կամ ակտիվացնում։
  2. Հիմնվելով գոյություն ունեցող բաժանորդների վարքագծի մոդելների վրա` օպերատորը կարող է առաջարկ պատրաստել նոր հաճախորդի համար։ Հիմնվելով նույն հատկանիշների վրա` բիլինգային համակարգը վերլուծում է, թե որ սեգմենտին է վերաբերում նոր բաժանորդը և ընտրում է սակագնային պլան, որը մշակված է օպերատորի կողմից այդ սեգմենտի համար։
Օրինակ. նոր բաժանորդն ուսանող է, որը բնակվում է որոշակի տարածքում։ Օպերատորը կարող է նրան առաջարկել մի շարք օգտակար անսահմանափակ ծառայություններ, 15 ԳԲ ինտերնետ և 300 SMS օպտիմալ արժեքով` հաշվի առնելով միջին շուկայական գները «ուսանողներ» սեգմենտի համար։

Դանիիլ Ֆեդոտով. «Արհեստական բանականության կիրառումն օգտակար է ոչ միայն անհատական առաջարկների ընտրության տեսակետից, այլև օպերատորի բիզնես գործընթացների ընդհանուր արդյունավետությունը գնահատելու համար։ AI–ի օգնությամբ կարելի է իրականացնել բաժանորդային բազայի սեգմենտավորում, կանխատեսել հասույթը, արտահոսքը, ինչպես նաև կառուցել օպերատորի երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով կանխատեսումների տվյալները»։

Bercut–ի IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգի ճարտարապետությունը ներառում է հարմար web ինտերֆեյս ծառայությունների և Business API–ի դյուրին վաճառք ապահովելու համար։ API–ի օգնությամբ օպերատորը կարող է բիլինգային համակարգին միացնել ցանկացած արտաքին հավելված (անձնական էջ կամ բջջային հավելված), որը հեշտացնում է փոխգործակցությունը բաժանորդի հետ։ Հարմար բջջային հավելվածի միջոցով օպերատորի ծառայություններն ընտրելու և ինքնուրույն ակտիվացնելու հնարավորությունը կհարստացնի հաճախորդների փորձն ու դրական կազդի բաժանորդների լոյալության ցուցիչի վրա։ Սեփական PCRF–ը (Policy and Charging Rules Function) BSS Bercut–ի կառուցվածքում կապահովի ծառայությունների տրամադրման որակի կառավարում (QoS):

Օպերատորի արագության և ճկունության ապահովում

Նրանց համար, ում անհրաժեշտ են արագ արդյունքներ BSS/OSS Bercut–ի կառուցվածքում կա ինտելեկտուալ հարթակ, որը թույլ կտա օպերատորի ցանցերի բազայի վրա օպերատիվորեն ձևավորել արդեն պատրաստի տելեկոմ–պրոդուկտներ։ Բիլինգային համակարգի առանձնահատուկ լրամշակումների հնարավորությունն օպերատորին կտրամադրի լրացուցիչ տարածություն մանևրելու համար։

Կարգավորման կետերի մեծ քանակը թույլ է տալիս օպերատորին սեփական ուժերով փոխել բիզնես գործընթացները` առանց վենդորի ներգրավման։ Վերջերս Bercut–ի գործընկերներից մեկը ԶԼՄ–ներում ներկայացրել է, թե ինչպես կարելի է օգտվել այդ հնարավորությունից.

«Մի քանի տարի առաջ օպերատորն իր բաժանորդներին անհավանական պրոդուկտ առաջարկեց` իր գործարկման պահից ի վեր ` ռեսուրսների փոխանակում։ Մշակման ընթացքում օտագործվել էին ինչպես բիլինգային համակարգի ստանդարտ գործառույթները, այնպես էլ In-house լուծումները։ Շուկայում դա գրանցեց հեղափոխական արդյունք։ Շատերը ցանկացան կրկնել այդ թվային փորձը` բաժանորդներին ընձեռելով իրական ժամանակի ռեժիմում րոպեները/գիգաբայթերը/SMS–ներն ինքնուրույն կառավարելու հնարավորություն, ինչպես նաև ինքնուրույն ձևավորել սակագնային պլանը, բայց երկար ժամանակ այդ օպերատորը շարժական կապի միակ օպերատորն էր, որը նման պրոդուկտ էր ստեղծել»։

«Այս օրինակը միակը չէ IN@Voice բիլինգային համակարգի հիման վրա գործարկված ունիկալ պրոդուկտների օրինակների շրջանում։ Հանդիպման ժամանակ մենք պատրաստ ենք մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր օրինակ, ինչպես նաև պատմել այն մասին, թե ինչպես անհատական լուծումներն ու բաց կոդը կարող են թույլ տալ օպերատորներին վերաօգտագործել Bercut–ի մշակումները նոր պրոդուկտներ և ծառայություններ ստեղծելու համար», – մեկնաբանում է Bercut–ի IN@Voice–ի պրոդուկտի մենեջեր Դանիիլ Ֆեդոտովը։

Նայեք դեպի ապագա և կանխագործեք ամենապահանջված ու առաջատար բաժանորդների ակնկալիքները` Bercut–ի IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգի հետ։–0–