USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Honda–ն մինչև 2020 թվականն ինքնակառավարվող ավտոմեքենա է ծրագրում ստեղծել

27.10.2015, 14:41
Honda Motor ճապոնական ավտոկոնցեռնը հայտարարել է մինչև 2020 թվականն ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման մտադրությունների մասին, հայտնում է ՓՐԱՅՄԸ` հղում անելով ճապոնական Կիոդո լրատվական գործակալությանը։
Honda–ն մինչև 2020 թվականն ինքնակառավարվող ավտոմեքենա է ծրագրում ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Honda Motor ճապոնական ավտոկոնցեռնը հայտարարել է մինչև 2020 թվականն ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման մտադրությունների մասին, հայտնում է ՓՐԱՅՄԸ` հղում անելով ճապոնական Կիոդո լրատվական գործակալությանը։

Ավտոմեքենաները զինված կլինեն խցիկներով, ռադարով և արբանյակային նավիգացիայի համակարգերով։ Ավտոսիրողները կկարողանան ձեռք բերել մեքենաներ, որոնք առանց վարորդի կպահպանեն շարքը ճանապարհներին և կպահեն մեքենաների միջև հեռավորությունը, ինչպես նաև կկարողանան գնալ վճարովի կայանատեղիներ և դուրս գալ այդտեղից։

Ավելի վաղ մինչև 2020 թվականն ինքնակառավարվող ավտոմեքենաների թողարկման մասին հայտարարել էին նաև ավտոարտադրողներ Toyota–ն և Nissan–ը։ -0-