USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հեռախոսահամարի «պետերբուրգյան տեղափոխման» ժամանակ փորձարկվել է MNP նոր սխեման

28.09.2013, 14:17
Սանկտ Պետերբուրգում բջջային կապի մի ցանցից մյուսը տեղափոխած հեռախոսահամարի աշխատանքի հնարավորությունը  թեստավորելիս փորձարկվել է MNP (Mobile number portability) ծառայության նոր տեխնիկական սխեման, գրում է  Digit.ru–ն` վկայակոչելով Հաղորդակցական կապի նախարարության ենթակառուցվածքային նախագծերի դեպարտամենտի փոխտնօրեն Վարդան Խաչատուրովին։
Հեռախոսահամարի «պետերբուրգյան տեղափոխման» ժամանակ փորձարկվել է MNP նոր սխեման
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սանկտ Պետերբուրգում բջջային կապի մի ցանցից մյուսը տեղափոխած հեռախոսահամարի աշխատանքի հնարավորությունը  թեստավորելիս փորձարկվել է MNP (Mobile number portability) ծառայության նոր տեխնիկական սխեման, գրում է  Digit.ru–ն` վկայակոչելով Հաղորդակցական կապի նախարարության ենթակառուցվածքային նախագծերի դեպարտամենտի փոխտնօրեն Վարդան Խաչատուրովին։

Ի տարբերություն նախկինում քննարկվող մոտեցման` այդ սխեման չի պահանջում, որ բոլոր զանգերը անցնեն այն համարներին, որոնք բաժանորդները տեղափոխել էին կապի օպերատորին փոխելիս` տեղափոխված համարների տվյալների կենտրոնացված բազայի միջոցով։ Այդ պատճառով փորձարկումներն անցկացվել են առանց այդ բազայի մոդելավորման։

Սխեմայի կիրառումը ենթադրում է, որ բջջային կապի յուրաքանչյուր օպերատորի ցանցում կտեղադրվի հատուկ սարք, որը կմշակի ազդանշանային հաղորդագրությունները (Signalling Relay Function, SRF)։ Այնուհետև տվյալների կենտրոնացված բազայից ավտոմատ կերպով կներբեռնվեն տեղափոխված հեռախոսահամարների մասին տեղեկությունները` որ ցանցից է համարը տեղափոխվել և որ ցանցում է այժմ սպասարկվում։ Բոլոր զանգերը կանցնեն այդ համակարգի միջոցով և այնուհետև կուղղվեն այն ցանց, որտեղ այժմ իսկապես գործում է տեղափոխված հեռախոսահամարը։

Ըստ Խաչատուրովի, օպերատորի ցանց տեղափոխված հեռախոսահամարների մասին տեղեկատվության տրամադրումն ու օպերատորական ցանցի և ոչ թե կենտրոնացված բազայի միջոցով զանգերի ուղղորդումն ավելի շատ մեծ տարածք ունեցող երկրների համար է, ինչպիսին Ռուսաստանն է։ –0