USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայփոստում կվաճառվեն Beeline-ի SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը

26.05.2020, 11:29
Հայփոստում կվաճառվեն Beeline-ի SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը
Հայփոստում կվաճառվեն Beeline-ի SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը

 ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/ Beeline-ը և Հայփոստ ՓԲԸ-ն հայատարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Հայփոստի բոլոր փոստային բաժանմունքերում կվաճառվեն Beeline-ի կանխավճարային SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը։ Այս մասին հայտնում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը:

«Beeline-ը միշտ հպարտացել է իր վաճառքի և սպասարկման գրասենյակների զարգացած ցանցով, որին այժմ կմիանան Հայփոստի հարյուրավոր բաժանմունքեր, ապահովելով մեր կապի ծառայություների հասանելիությանն էական աճ։ Beeline-ըմշտապես հոգ է տանում բաժանորդների հարմարության համար և ես վստահ եմ, որ սա միայն հանդիսանում է մեր համագործակցության սկիզբը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայփոստի առաջընթացն, այսուհետ, լինելու է մեր հաճախորդներին ավելի ընդլայնված և որակյալ ծառայություններ մատուցելու համատեքստում։ Փոստային կապի ազգային օպերատորն այսօր ունի երկրով մեկ սփռված 900 բաժանմունք. սա ահռելի ներուժ է, որը մենք օգտագործելու ենք մեր գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում։ Beeline-ի հետ կնքված  պայմանագիրը մեր առաջին քայլն է  Հայաստանում առաջին վիրտուալ բջջային օպերատորի կազմավորման գործընթացում։ Մենք հաստատակամ գնալու ենք բիզնեսգործընկերների հետ համատեղ ծրագրերի ընդլայնման և մեր շահառուներին նոր ու որակյալ ծառայություններ առաջարկելու ճանապարհով։ Հասնելու ենք նրան, որ ազգային օպերատորը դառնա հուսալի գործընկերության և որակի հոմանիշ», - նշեց Հայփոստ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը։

Հայփոստի բաժանմունքերում հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 350+» սակագնային փաթեթ, որի արժեքն է 400 դրամ: ՍՓ-ի բաժանորդային վճարը կազմում է 350 դրամ, որի դիմաց 7 օրվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է՝ 1000 րոպե դեպի Beeline բջջային ցանց, 10 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, 10 SMS և 1000 ՄԲ ինտերնետ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-