USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում MNP ծառայության ներմուծման գործընթացը հաջող է ընթանում. Orange Արմենիա

09.09.2013, 17:59
Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ողջունում է Հայաստանում շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) իրականացման գործընթացի առաջընթացը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում MNP ծառայության ներմուծման գործընթացը հաջող է ընթանում. Orange Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ողջունում է Հայաստանում շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության (Mobile Number Portability – MNP) իրականացման գործընթացի առաջընթացը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

MNP ծառայությունը, որը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելիս, կներդրվի Հայաստանում 2014 թ.–ին ` այս տարվա հունիսի 15–ին ուժի մեջ մտած «Հեռահաղորդակցությունների մասին» օրենքում փոփոխությունների համաձայն։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 17–ի նիստի ժամանակ հաստատել է MNP ծառայության կանոնները, ըստ որոնց այդ ծառայությունը բաժանորդներին կտրամադրվի անվճար։

«Շատ ուրախ ենք տեղեկացնել, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության իրականացմանն ուղղված աշխատանքները առաջընթաց են ապրում: Վստահ ենք, որ այս համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանում բջջային կապի ոլորտը կդառնա էլ ավելի մրցունակ, այն կնպաստի բջջային ծառայությունների որակի բարելավմանը, որից միմիայն կշահի բաժանորդը»,– ասել է Ժելիբտերը:

2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միությունե, որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:

Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 95 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 600 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):–0-