USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի Ucom ցանցում խնդիրներ չկան. ընկերությունը պարզում է սոցցանցերում խափանումները պատճառը

20.10.2020, 11:55
Հայաստանի Ucom ցանցում խնդիրներ չկան. ընկերությունը պարզում է սոցցանցերում խափանումները պատճառը
Հայաստանի Ucom ցանցում խնդիրներ չկան. ընկերությունը պարզում է սոցցանցերում խափանումները պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom հայկական հեռահաղորդականցական օպերատորի ցանցում խնիդրներ չկան, ընկերությունը պարզում է խափանումների պատճառները, այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը:

Երեքշաբթի օրն առավոտից Ucom-ի ինտերնետի օգտատերերը սոցցանցերին միանալու խնդիրներ ունեն, այդ թվում Facebook-ին: Սոցցանցն ինքնին չի միանում, մասնակիորեն աշխատում է միայն messenger հավելվածը:

«Հենց Ucom ցանցի ներսում խնդիրներ չկա: Ընկերության տեխնիկական բաժինը ստուգել է Facebook և DNS սերվերների տվյալների քեշացումը, ինչպես նաև հարցում է ուղարկել Եվրոպայում գործող օպերատորին, որն ապահովում է տվյալների հոսքը սոցիալական ցանցերից դեպի Հայաստան, կապի խափանման պատճառները պարզելու համար»,- հայտնել է Մնացականյանը:

Նրա խոսքով, ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ:

«Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշում են Ucom-ից:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-